Հա

Ազգային

15/11/2020 - 10:05

Հեռացի՜ր անցնցում եւ երկիրը մի տար նոր արկածախնդրութեան

Հայաստանի վարչապետը ապաշխարհելու եւ ներում հայցելու փոխարէն ընտրել է քաղաքական բռնաճնշումների եւ բռնապետ դառնալու ճանապարհը։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«Հայաստանի վարչապետը ապաշխարհելու եւ ներում հայցելու փոխարէն ընտրել է քաղաքական բռնաճնշումների եւ բռնապետ դառնալու ճանապարհը։

Մեզ այս սցենարը վաղուց ծանօթ է, բայց մեզ այս սցենարով վախեցնելն անհնար է։

Սեփական պաշտօնը պահպանելու համար Փաշինեանը հիմա էլ հերթական թատրոնում նոր սցենար է բեամդրել՝ մեղադրանք ներկայացնելով «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանի, նախկին «Հանրապետական» խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանի, Արցախեան ազատամարտի լեգենդար ազատամարտիկներ Աշոտ Մինասեանի եւ դաշնակցական Աշոտ Աւագեանի նկատմամբ։

Նիկո՛լ, դու ի վերջոյ ստիպւած ես լինելու ձերբակալել ողջ հայ ժողովրդին, որովհետեւ բացի քեզնից ու քո խամաճիկներից բոլորը մտածում եւ գործում են յանուն հայրենիքի փրկութեան։

Հեռացի՜ր անցնցում եւ մեր երկիրը մի տար նոր արկածախնդրութեան»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։