Հա

Ազգային

22/11/2020 - 11:50

«Նիկոլը ոչ միայն մեր պարտութեան եւ դաւաճանութեան, այլեւ մեր նւաստացւած պետականութեան խորհրդանիշն է, ու հէնց սրա համար ենք ասում՝ Նիկոլ, գնա՛յ»․ Լիլիթ Գալստեան

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել, որում ասւում է․

«alikonline.ir» - Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել, որում ասւում է․

«Նայում եմ Նիկոլին. փլւած ու ծուռվիզ, դժգոյն ու դժբախտ դէմքով, խուլ ու վախւորած ձայնով փորձում է իրավիճակի տէր ռուսական պատւիրակութեանը մի բան ասել:

Խեղճութիւնն ու պարտութիւնը կաթում են դէմքից, անգամ աթոռի մէջ աւելի քան փոքր է ու խեղճ: Պարտւածի ու նւաստացածի կնիքը դէմքին է, հազարների արիւնն ու կորցրած հայրենիքի նզովքը՝ խղճին:

Ուրախ չեմ, ուրախ չենք, դառնացած եմ ու վիրաւորւած. այս պահին Նիկոլը ոչ միայն մեր պարտութեան եւ դաւաճանութեան, այլեւ մեր նւաստացւած պետականութեան խորհրդանիշն է:

Ու հէնց սրա համար ենք ասում՝ նիկոլ գնայ, գնայ, որ գան մարդիկ, որոնք պարտւածի, դժբախտի ու նւաստացւածի ծանրութիւն չունենան իրենց ուսերին ու խղճին, մարդիկ, որոնք կարողանան փրկել մեր մնացորդացը:

ԳՆԱ՜Յ, քեզ նայել չի լինում...»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։