Հա

Ազգային

23/11/2020 - 08:30

«Ապագան պատկանում է ՀՅԴ-ին՝ հայ իրականութեան միակ գաղափարակիր, աւանդական կուսակցութեանը». պրոֆեսոր Ա. Յակոբեան

Իբրեւ պրոֆեսիոնալ պատմաբանի՝ ինձ համար պաշտելի անուններ են ՀՅԴ հիմնադիր անդամներ՝ Քր. Միքայէլեանը, այն շիտակ ու նւիրեալ անձը, երբ Թիֆլիսում նրա փոքրիկ տանը հիւր էր լինում, նա այդ գիշեր յատակին էր քնում, իսկ հիւրին յատկացնում էր իր միակ անկողինը, ինձ համար պաշտելի այն Քրիստափորը, ով սուլթան Աբդուլ Համիդ 2-րդ ահաբեկման փորձարկումն անձամբ ինքն նախաձեռնեց եւ նահատակւեց։

Իբրեւ պրոֆեսիոնալ պատմաբանի՝ ինձ համար պաշտելի անուններ են ՀՅԴ հիմնադիր անդամներ՝ Քր. Միքայէլեանը, այն շիտակ ու նւիրեալ անձը, երբ Թիֆլիսում նրա փոքրիկ տանը հիւր էր լինում, նա այդ գիշեր յատակին էր քնում, իսկ հիւրին յատկացնում էր իր միակ անկողինը, ինձ համար պաշտելի այն Քրիստափորը, ով սուլթան Աբդուլ Համիդ 2-րդ ահաբեկման փորձարկումն անձամբ ինքն նախաձեռնեց եւ նահատակւեց։ Ինձ համար պաշտելի մեծութիւն է Սիմոն Զաւարեանը՝ ազգի մեծագոյն անկաշառ նւիրեալը, ով 1913 թ. կնքեց իր մահկանացուն Կ. Պոլսում, յետոյ պարզւեց, որ նա սովից է մահացել։ Ես ինչպէս չյիշեմ Դաշնակցութեան ամենապրագմատիկ մտածող ու գործող Ռոստոմին։ Ով կարող է մոռանալ Մայիսեան յաղթական հերոսամարտերի կազմակերպիչ ու ոգեշնչող Արամ Մանուկեանին, ով դարձեալ ժողովրդի հետ օրնիբուն շփւելով վարակւեց բծաւոր տիֆով եւ դեռ 40-ը չբոլորած կնքեց իր մահկանացուն։ Ես ինչպէս կարող է չյիշեմ մեր 1-ին վարչապետ Յովհ. Քաջազնունուն, ով Երեւանից Թիֆլիս ընտանիքին ուղղւած նամակում նշում էր, որ ես գիտեմ, որ բաւարար սնունդ ու վառելիք չունէք, բայց դիմացէք մենք դուրս կը գանք, այս վիճակից, մենք պետականութեան հիմքերն ենք դնում։ Եւ այդ նամակը նա գրել է 1919 թ. յունւարին, եւ այսպէս շարունակ։ Ես անձամբ մեծ ցաւ եմ զգում, որ ներկայումս ամէն մէկ, արժող եւ չարժող Դաշնակցութեան անունն է հոլովում, չիմանալով ու չհասկանալով իր ասածի իմաստը։ Բոլոր ժամանակներում ՀՅԴ եղել եւ մնում է հայ իրականութեան միակ գաղափարակիր, աւանդական կուսակցութիւնը եւ ապագան պատկանում է նրան։

 

Պատմական գիտութիւնների դոկտոր-պրոֆեսոր

Արարատ Յակոբեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։