Հա

Ազգային

25/11/2020 - 08:20

«Դու պիտի խելագարւէիր՝ տեսնելով Արցախի փակւած դարպասները, իսկ դու կառչել ես աթոռիդ». Լիլիթ Գալստեան

Դաւաճանի մէկ ստորագրութեամբ թաղեցիր մեր դարերի երազանքն ու անյայտ ժամանակով կոտրեցիր մեր արժանապատւութիւնը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը։

«alikonline.ir» - Դաւաճանի մէկ ստորագրութեամբ թաղեցիր մեր դարերի երազանքն ու անյայտ ժամանակով կոտրեցիր մեր արժանապատւութիւնը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը։

«Նայում եմ Արցախի փակւած դարպասներին ու հասկանում, որ խելագարւելու եզրին եմ: Կորցրածներս սոսկ 121 գիւղերը չեն, հազարաւոր տղաների արդէն ուրիշի հողում թափած արիւնն է, էլ տուն չվերադարձող նրանց մարմինն ու հոգին, մեր անտէր մնացած սարերն ու ձորերը, ծխացող Քարվաճառը, վիրաւոր ու որբացած Ղազանչեցոցն ու Դադիվանքը, Հայաստանից Արցախ վերադարձած ու Ստեփանակերտի փողոցում անտէր մնացած ու սարսափն աչքերին անտղամարդ ընտանիքը, տիրոջ ձեռքին կարոտող նռան կոտորւած այգիներն ու Արցախի կառավարութեան շէնքը, որի անտէր տանիքին էլ չի ծածանւում Արցախի Հանրապետութեան դրօշը: Մեր ցաւն ու կորուստն հաշւելու չի... անգամ գրելու չի...

Դաւաճանի մէկ ստորագրութեամբ թաղեցիր մեր դարերի երազանքն ու անյայտ ժամանակով կոտրեցիր մեր արժանապատւութիւնը:

Ու դաւաճանն իր տեքստերում Արցախի կողքին էլ Հանրապետութիւն բառը չի հնչեցնում:

Նա իր գործն արել է: Թւում էր, թէ այս դանթեականից յետոյ նւազագոյնը պիտի հեռանար, դիմեր բոլոր դաւաճանների վերջին հանգրւանին…

Բայց՝ ոչ: Բոլորին սէր ու թաւիշ խոստացած նիկոլը, կաթւածահար անելով ու փակելով բոլոր փողոցները,տասնեակ մեքենաների ուղեկցութեամբ, դատարկ ու ողբից փոքրացած քաղաքի կենտրոնով տուն է սլանում:

նիկոլ, փախուստ չունես, միեւնոյն է՝ ողջ կեանքում ականջներումդ զնգալու է դա-ւա-ճան ճիչն ու խղճիդ ծանրացած է մնալու համազգային նզովքը. դու ոչ միայն Արցախի դռները փակեցիր ու հազարների ճրագը, այլեւ մեր երազելու թեւերը կոտրեցիր…

Դու պիտի խելագարւէիր՝ տեսնելով Արցախի փակւած դարպասները, իսկ դու կառչել ես աթոռիդ…»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։