ՀՀ-ում իշխանութիւն չկայ: Կառավարութիւն, արտգործնախարարութիւն գոյութիւն չունի: Ստորացուցիչ կապիտուլեացիայի յայտարարութեան պայմաններում թուրքերը վարւում են ըստ քմահաճոյքի:
«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը գրում է.
«ՀՀ-ում իշխանութիւն չկայ: Կառավարութիւն, արտգործնախարարութիւն գոյութիւն չունի: Ստորացուցիչ կապիտուլեացիայի յայտարարութեան պայմաններում թուրքերը վարւում են ըստ քմահաճոյքի:
- Թուրքը հասել է Վարդենիսի շրջան՝ Սոթք:
- Բերձորի ճանապարհի՝ 5 կմ-ի վերաբերեալ պայմանաւորւածութիւնը չի կատարւում, ճանապարհը գտնւում է Ադրբեջանի վերահսկողութեան տակ:
- Հայկական կողմը զիջում է դիրքեր ու բնակավայրեր, որոնք փաստաթղթով չեն ամրագրւած:
Հէնց սրա համար ենք ասում, որ թուրքի առջեւ ծնկի եկած ղեկավարը չի կարող բանակցել եւ պաշտպանել մեր ժողովրդի շահերն ու իրաւունքները: