Print this page
26/11/2020 - 19:50

«Զիջում ենք դիրքեր ու բնակավայրեր, որոնք փաստաթղթով չեն ամրագրւած». Ի. Սաղաթելեան

ՀՀ-ում իշխանութիւն չկայ: Կառավարութիւն, արտգործնախարարութիւն գոյութիւն չունի: Ստորացուցիչ կապիտուլեացիայի յայտարարութեան պայմաններում թուրքերը վարւում են ըստ քմահաճոյքի:

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը գրում է.

«ՀՀ-ում իշխանութիւն չկայ: Կառավարութիւն, արտգործնախարարութիւն գոյութիւն չունի: Ստորացուցիչ կապիտուլեացիայի յայտարարութեան պայմաններում թուրքերը վարւում են ըստ քմահաճոյքի:

- Թուրքը հասել է Վարդենիսի շրջան՝ Սոթք:

- Բերձորի ճանապարհի՝ 5 կմ-ի վերաբերեալ պայմանաւորւածութիւնը չի կատարւում, ճանապարհը գտնւում է Ադրբեջանի վերահսկողութեան տակ:

- Հայկական կողմը զիջում է դիրքեր ու բնակավայրեր, որոնք փաստաթղթով չեն ամրագրւած:

Հէնց սրա համար ենք ասում, որ թուրքի առջեւ ծնկի եկած ղեկավարը չի կարող բանակցել եւ պաշտպանել մեր ժողովրդի շահերն ու իրաւունքները:

Այս չարիքը պէտք է հեռանայ անյապաղ, որպէսզի կասեցնենք մեր երկրի մայրամուտը, այլապէս քայլ առ քայլ զիջելու ենք մեզ մնացած մի բուռ հայրենիքը»։

Յարակից լուրեր