Հա

Ազգային

28/11/2020 - 12:20

Նա դարձեալ փորձում է իր զինանոցի երկու կարեւոր զէնքերից օգտւել՝ դեմագոգիայից եւ մանիպուլեացիայից

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը նոյեմբերի 27-ի իր տեսաուղերձում յայտարարեց, թէ «ներհայաստանեան հանրայայտ խմբեր կան, որոնք գործում են արտաքին ուժերին համընթաց, գործում են բաւական երկար ժամանակ, եւ ազգային հպարտութեան ու արժանապատւութեան խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը»:

«alikonline.ir» - Վարչապետ Նիկոլ Փաշինեանը նոյեմբերի 27-ի իր տեսաուղերձում յայտարարեց, թէ «ներհայաստանեան հանրայայտ խմբեր կան, որոնք գործում են արտաքին ուժերին համընթաց, գործում են բաւական երկար ժամանակ, եւ ազգային հպարտութեան ու արժանապատւութեան խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը»:

ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանի հետ Aysor.am-ը զրուցել է Նիկոլ Փաշինեանի տեսաուղերձի մասին։

 

- Տիկին Գալստեան, վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, թէ Հայաստանում եւ նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, որոնք փորձում են անիշխանութեան տպաւորութիւն ստեղծել, որոնք փորձում են քաոս սերմանել մեր երկրում։ Քանի որ այս պահին նաեւ դուք էք պահանջում իր հրաժարականը, ինչպէ՞ս էք մեկնաբանում այս յայտարարութիւնը։

- Այո՛, երկիրը հոգեվարքի եւ կոլապսի, խայտառակ պարտութեան մատնած դեմագոգ Նիկոլ Փաշինեանը շարունակում է վերջին ճիգով իր իշխանութիւնը փորձել երկարացնել։ Եւ այդ ճանապարհին նա դարձեալ փորձում է իր զինանոցի երկու կարեւոր զէնքերից օգտւել՝ դեմագոգիայից եւ մանիպուլեացիայից։

Այսօր այս վիճակի՝ անիշխանութեան, պարտութեան, կորուստների, պետականութեան կոլապսի, Արցախի կորստի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինեանն է՝ իր երկուսուկէս տարւայ քաղաքականութիւնով։ Գողի եւ յանցագործի հիմնական հոգեկերտւածքն է։

 

- Վարչապետն իր ուղերձում ասաց նաեւ, թէ այդ ուժերն ուզում են ուղղակի պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետեւ սովոր են արիւնով իշխանութեան գալ, արիւնով իշխանութիւն պահել:

- Այդ նորից իր մասին է։ Մի անգամ Նիկոլ Փաշինեանը փորձել է արիւնով իշխանութեան գալ, չի ստացւել։ Հիմա նա արիւնով յանձնեց երկիրը։ Այսօր Նիկոլ Փաշինեանի՝ իբրեւ վարչապետ գոյութեան իւրաքանչիւր օրը նոր պատերազմ է, որովհետեւ այս պատերազմը հրահրւեց նրա անհաւասարակշիռ, դիւանագիտական զրօ, խայտառակ վարքագծի հետեւանքով։ Պատերազմում չի պարտւել մեր ժողովուրդը, որքան էլ Փաշինեանը մեղաւորներ նշանակելու վիրտուոզ նկարագիր ունի։ Այս պատերազմում պարտւել է մեր պետութիւնը եւ նրա խորհրդանիշ Նիկոլը։ Նոյեմբերի 9-ին նւաստացուցիչ ստորագրութիւնից յետոյ ականները հիմա ենք տեսնում. Դաւիթ Բէկ, Սոթք, անհետ կորածներ, գերիներ։ Նիկոլ Փաշինեանը չարիք է, որի իշխանութեան ղեկին լինելու իւրաքանչիւր վայրկեանը նոր աղէտներ եւ անդառնալի կորուստների դարպաս է բացում Հայաստանի համար։ Նա պէտք է կանգնի ոչ միայն պատմութեան դատաստանի առաջ, այլեւ քաղաքական եւ իրաւական պատասխան պէտք է տայ երկրի կորուստների եւ պարտութեան համար։

 

- Ստեղծւած իրավիճակում, երբ ունենք այն, ինչ ունենք, ո՞րն է ձեր անելիքը եւ ասելիքը։

- Մեր անելիքը յստակ է։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը ներկայացրել են ճանապարհային քարտէզը։ Նախ՝ Նիկոլ Փաշինեանը պէտք է սահուն հեռանայ, մենք չենք ուզում երկիրը տանել խժդժութիւնների եւ ցնցումների։ Նրա հեռանալուց յետոյ մենք պէտք է ձեւաւորենք համաձայնութեան կառավարութեան, որը երեք կարեւոր խնդիր պէտք է լուծի։

Առաջինը՝ Հայաստանում վերացնել ատելութեան եւ ներքին անհանդուրժողականութեան մթնոլորտը, միասնականութեան որոշակի ֆոն ստեղծել։ Երկրորդ՝ 3-6 ամսւայ ընթացքում Հայաստանում կարողանալ ապահովել արտահերթ ընտրութիւններ, որպէսզի կարողանանք լեգիտիմ իշխանութիւն ստեղծել։ Եւ երրորդ՝ ունենալ ժամանակաւոր կառավարութեան ղեկավար, որն ընդունելի կը լինի թէ՛ ներհայաստանեան հարթութիւնում, թէ՛ ռազմավարական դաշնակցի համար, որպէսզի կարողանանք բանակցել եւ գոնէ նւազագոյն զիջումների եւ ձախողումների ճանապարհով այդ ստորագրւած փաստաթղթին յաջորդող բանակցութիւններում մեր մէջքն ուղղել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։