Հա

Ազգային

29/11/2020 - 13:05

Փաշինեանը ճակատին դաջւած ուրացողի կնիքով ինչպէ՞ս է շարունակելու ապրել

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութիւնը, թէ ժողովուրդը վստահում է իրեն, ոչ ադեկվատ մարդու հերթական յայտարարութիւն է:

«alikonline.ir» - ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութիւնը, թէ ժողովուրդը վստահում է իրեն, ոչ ադեկվատ մարդու հերթական յայտարարութիւն է:

«Բայց եթէ գալիս ենք այն հաստատմանը, թէ այդ տողերի հեղինակը ՀՀ «վարչապետն» է, որը նոյեմբերի 9-ին այդ խայտառակ, ստորացուցիչ պայմանագրի ստորագրութեամբ հայրենիքը ծախողն է, ես միանշանակ գալիս եմ այն եզրակացութեան, որ ոչ միայն ոչ ադեկվատ է, այլեւ հոգեկան խանգարմունքի մէջ է»,- 168TV-ի «Ռէւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Լիլիթ Գալստեանի խօսքով՝ Նիկոլ Փաշինեանի համար երկրի զարկերակի չափման միաւորը վաղուց իր ընտանիքն ու ֆէյսբուքեան կանաչ լոյսն են. «Նիկոլ Փաշինեանը վաղուց ապրում է մի իրականութեան մէջ, որի հետ առնչութիւն չունի մի շարք առումներով, նախ, որովհետեւ Հայաստանում չկայ իշխանութիւն: Ամսի 9-ին ինքը ոչ միայն սեփական իշխանութեան մահախօսականը ստորագրեց եւ դաւաճանեց, ուրացավ մեր ազգային շահը, հայրենիքի մի մեծ մասը: 2.5 տարի շարունակ փոքրատառերով Նիկոլ Փաշինեանը հետեւողականօրէն ոչնչացրել է ՀՀ իշխանութիւնը: Այսօր մենք չունենք իշխանութիւն եւ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան կորստի մի արտայայտութիւն էր օրեր առաջ ժողովրդից իր ճողոպրումը: Նիկոլ Փաշինեանը անաբուռ է, նա վաղուց կապ չունի ժողովրդի, մեր ցաւերի հետ, նա մեզ տարել է պարտութեան, 2.5 տարի ոչնչացրել է պետականութեան բոլոր ինստիտուտները, եւ այսօր մենք արձանագրում ենք պետականութեան կորուստ»:

Նա ընդգծեց. «Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինեանը քաղաքական ինքնասպանութիւն վաղուց է գործել, եւ դրա վերջակէտը նոյեմբերի 9-ն էր, բայց կարող էր նաեւ ֆիզիկապէս դիմել այդ զինանոցին, որովհետեւ ես դժւարանում եմ պատկերացնել ոչ միայն, թէ մեր հողը ոնց է տանելու իրեն, այլեւ իր սեփական խղճին, ուսերին, մտքին, ճակատին դաջւած ուրացողի կնիքով ինչպէս է շարունակելու ապրել»:

Նիկոլ Փաշինեանը երէկւայ ուղերձում հաստատել էր, որ պատերազմի օրերին իր կինը եղել է Արցախի ՊԲ հրամանատարական կէտում՝ ընդգծելով, որ իր յանձնարարութեամբ է Աննա Յակոբեանը գնացել այնտեղ՝ Պաշտպանութեան բանակին բարոյական աջակցութիւն, զօրակցութիւն յայտնելու նպատակով: Այս առնչութեամբ Լիլիթ Գալստեանը հետեւեալն ասաց. «Եթէ Աննա Յակոբեանը բարոյական աջակցութեան ռեսուրսներ ունի իր էութեան մէջ, շատ լաւ կը լինէր, որ ինքը այցելէր հոսպիտալներ, հիւանդանոցներ, փախստականների կեցավայրեր, ես կը հասկանայի եւ վերատեսութեան կենթարկէի իմ վերաբերմունքը Աննա Յակոբեանի նկատմամբ, իսկ իմ վերաբերմունքը նրա նկատմամբ վերջին 2.5 տարիներին յստակ էր: Նիկոլ Փաշինեանը չի հասկանում կամ չի պատկերացնում՝ ինչ է պետութիւնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։