Հա

Ազգային

30/11/2020 - 13:30

«Նիկոլի կերտած կործանարար արժէքային համակարգի արդիւնքը մեր հաւաքական պարտութիւնն է». Լիլիթ Գալստեան

Մի ամբողջ պատերազմ նիկոլի հրահանգով հասարակութեանը ստով ու ցինիկութեանբ մոլորեցրած, ըստ էութեան մեր ողբերգութիւնը թամաշա սարքած Արծրուն Յովհաննիսեանը ոչ միայն դեռ շարունակում է սպաներ կրթել, այլեւ ժամեր առաջ հետեւեալ գրառումն է արել. «Մեր բանակի հերոսապատումների նիւթերը շարունակւելու են»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը։

«alikonline.ir» - Մի ամբողջ պատերազմ նիկոլի հրահանգով հասարակութեանը ստով ու ցինիկութեանբ մոլորեցրած, ըստ էութեան մեր ողբերգութիւնը թամաշա սարքած Արծրուն Յովհաննիսեանը ոչ միայն դեռ շարունակում է սպաներ կրթել, այլեւ ժամեր առաջ հետեւեալ գրառումն է արել. «Մեր բանակի հերոսապատումների նիւթերը շարունակւելու են»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը։

Նա նշել է. 

«Քաւարանի ու քաղաքական բարոյականութեան մասին եմ մտածում… մտածում ինչպէս կասեցնել պետութեան կորուստը... իսկ…

Մի ամբողջ պատերազմ նիկոլի հրահանգով հասարակութեանը ստով ու ցինիկութեանբ մոլորեցրած, ըստ էութեան մեր ողբերգութիւնը թամաշա սարքած Արծրուն Յովհաննիսեանը ոչ միայն դեռ շարունակում է սպաներ կրթել, այլեւ ժամեր առաջ հետեւեալ գրառումն է արել. «Մեր բանակի հերոսապատումների նիւթերը շարունակւելու են: Բացի ցանցում հրապարակելուց ժամանակի ընթացքում նաեւ գիրք ենք հրապարակելու: Լինելու են առանձին դէպքեր, հերոսութիւններ, կերպարներ»:

Մեր բանակի հերոսապատումներին չեմ կասկածում, մեր զինւորին յաւերժ պարտք եմ/ենք, պարզապէս շունչս կտրւում է, կարկամում եմ  դրա հետ առնչւելու Արծրունի «համարձակութիւնից»:

Նաեւ վախենում եմ, այդ գրառումը հաւանած այն երկու հազարից:

Իսկ ես քաւարանի ու քաղաքական բարոյականութեան մասին եմ մտածում… մտածում եմ, ինչպէս կասեցնել պետութեան կորուստը...

Չեմ կարող չմտածել, որովհետեւ այս համընդհանուր կոլապսից ու նւաստացնող պարտութիւնից յետոյ պետականութիւն կառուցելու մարտահրաւէրի առաջ ենք կանգնած: Որովհետեւ այսօր արդէն օրակարգային է բուն Հայաստանի ինքնիշխանութեան հեռանկարը եւ նոյնքան սպառնալի՝ ՀՀ քաղաքացիների անվտանգութեան հարցը:

Իսկ կապիտուլեացիայի, պարտութեան եւ կոլապսի առաջնորդ նիկոլը, գոնէ նոմինալ, դեռ մտնում է կառավարութեան շէնք…

Իրականում ամէն ինչ հէնց սրան էլ գնում էր, միթէ՞ նիկոլը թաքցնում էր: Իհարկէ՝ ոչ: Գոնէ ամէն ինչ 0-ից սկսելու եւ կազմաքանդելու իր նկրտումներում նա առաւելագոյնս անկեղծ էր: Նրա գործունէութեան 2.5 տարին եւ նրա բուն յանձնառութիւնը հէնց սրան էր ուղղւած:

Այս ճանապարհին նրա հիմնական զինանոցն ու յենարանը նիկոլի ցինիկ սուտն էր եւ այդ սուտը սպառող հասարակութիւնը:

նիկոլի կերտած կործանարար արժէքային համակարգի արդիւնքը մեր հաւաքական պարտութիւնն է: Այնուամենանիւ/չեմ ուզում երկար գրել/, ունէինք եւ ունենք մի միջավայր, որը հնարաւոր դարձրեց նիկոլի աղէտաբեր գոյութիւնը: Ուզենք, թէ՝ ոչ, պիտի ընդունենք…

Ունի՞ արդեօք հասարակութիւնը այս անառողջ, անբարոյ արժեհամակարգը թօթափելու, ես կասէի քաւարանով անցնելու ռեսուրսներ, կամք, ցանկութիւն: Եթէ անկեղծ, ես կասկածում եմ:

Կարո՞ղ ենք արդեօք պետականութիւն կառուցել. կրթութիւն, մշակոյթ, բանակ, տնտեսութիւն, դիւանագիտութիւն, պետական ինստիտուտներ կառուցել  հասարակութեան այսպիսի որակներով: Այսպիսի որակներով՝ ոչ:

Ոչ, որովհետեւ մեր հասարակութեան մի զգալի մաս չի գիտակցում իրավիճակի աղէտալիութիւնը, գուցէեւ անդառնալիութիւնը: Որովհետեւ մեր վարքից, ապրումից, մտածումից, գոյութեան կերպից հեռացել է բարոյականութիւնը:  Մեր բոլոր կարմիր գծերը հատւած են, մենք կորցրել ենք ոչ միայն պետական սահմանը, կորցրել ենք ներքին, մարդկային-քաղաքացիկան սահմաններ…

Այս երկսայր ողբերգութեան մէջ իշխանութեան դերակատարութիւնը որոշիչ է, նա է արժէքների գեներատորը…

Յ.Գ.

Երբ ամերիկեան համալսարանում էի սովորում, մէկին հեռացրին արտագրելու համար»,- գրել է նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։