ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանը գրում է.
«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանը գրում է.
«Նոյեմբերի 10-ին միացւել է յետհաշւարկի ժամանակացոյցը։ Կամ մենք` որպէս ազգ, աշխարհին (առաջին հերթին` բարեկամներին ու թշնամիներին) ցոյց ենք տալիս, որ ուզում ենք եւ իզօրու ենք պետութիւն ունենալ, կամ մենք աշխարհին (առաջին հերթին` բարեկամներին ու թշնամիներին) ցոյց ենք տալիս, որ մենք չենք ուզում, կամ չենք կարող պետութիւն ունենալ, որ անկախ պետականութիւնը մեր բանը չէ։
Եւ արդէն շատ բանով դրանից է կախւած նրանց (առաջին հերթին` բարեկամների ու թշնամիների) վերաբերմունքը մեր հանդէպ. կամ բարեկամները մեզ աջակցելու են կամ թշնամիները` կործանելու։
Ուստի, մեր ազգային օրակարգի թիւ մէկ հարցը պետութիւն ունենալ-չունենալն է։ Իսկ պետութիւնը կազմաքանդող առկայ իշխանութեանն օր առաջ հեռացնելը` պետութիւն ունենալու անհրաժեշտ առաջին քայլ»։