Հա

Ազգային

01/12/2020 - 13:25

Ինքնագիտակցութիւն

Ինքնագիտակցութիւնը բարոյական հասկացութիւն եւ գիտակցութիւն, է որի շնորհիւ մարդը ձեռք է բերում ինքնավերահսկման յատկութիւն, իր արարքներին ուղղութիւն տալու ու վերհսկելու համար, որն եւ սերտ աղերս ունի մարդ անհատի բարոյական եւ խղճի դրսեւորումների հետ որով կազմւում է նաեւ մարդու բարոյական ինքնագիտակցութեան կառուցւածքը:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Ինքնագիտակցութիւնը բարոյական հասկացութիւն եւ գիտակցութիւն, է որի շնորհիւ մարդը ձեռք է բերում ինքնավերահսկման յատկութիւն, իր արարքներին ուղղութիւն տալու ու վերհսկելու համար, որն եւ սերտ աղերս ունի մարդ անհատի բարոյական եւ խղճի դրսեւորումների հետ որով կազմւում է նաեւ մարդու բարոյական ինքնագիտակցութեան կառուցւածքը:

Ինքնագիտակցութիւնը մարդուց պահանջում է ամենախիստ պատասխանատւութեամբ, իր գործողութիւնները դիտել ժողովրդի շահերի տեսակէտից եւ ինքնուրոյն վերլուծութեան ենթարկել իր լաւ ու վատ կատարած արարքները եւ հաշւի նստել ժողովրդի կարծիքի հետ:

Նման առաքինի յատկութիւնից, հասկացութիւնից եւ գիտակցութիւնից զուրկ են միայն բռնապետները որոնք իրենց գերակայ են համարում ժողովրդից եւ հաշւի չեն առնում ժողովրդի կարծիքը եւ իրենց սխալների համար ոչ միայն չեն զղջում այլ ի գին զանազան դաւադրութիւնների ու արիւնայեղութիւնների փորձում են պահել իրենց դիրքն ու աթոռները:

Դժբախտաբար Փաշինեանը եւս տարւած լինելով բռնապետական հովերով եւ ցայժմ իր կատարած անխոհեմ արարքներից յետոյ, հակառակ ժողովրդի կամքի, որպէս բռնապետ ցանկանում է պահել իր աթոռը:

Երկար է ցանկը այն բոլոր գիտակից, բարոյական եւ համեստ պետական ու քաղաքական գործիչների որոնք իրենց գործունէութեան ընթացքում կատարած ամենաթեթեւ սխալի համար զղջալով, քաջաբար ներկայացրել են իրենց հրաժարականը, մինչդեռ ցաւօք սրտի, Փաշինեանը իր կնքած ու ստորագրած ազգակործան եւ տխրահռչակ համաձայնագրի համար, ոչ միայն իրեն սխալ չի համարում, այլ կառչած իր աթոռին, ինքնաարդարացման համար մեղաւորներ փնտրելով, ցանկանում է մոլորեցնել ժողովրդին եւ ամեն գնով փորձում է երկարաձգել իր խախուտ մենիշխանութիւնը:

 

Նոր Ջուղա

30.11.2020 թ.

Յարակից լուրեր

  • Փաշինեանի «ընտիր» մտքերից
    Փաշինեանի «ընտիր» մտքերից

    Փետրւարի 25-ի երեկոյեան, Երեւանի Հանրապետութեան հրապարակում, Նիկոլի այսպէս ասած կողմնակիցների հաւաքում, որին մասնակցել էին «Իմ քայլականները» իրենց ընտանիքներով, բարեկամներով, հարազատներով, խնամիներով եւ մի շարք պետական հլու պաշտօնեաներով, ինչպէս նաեւ մի քանի արդուզարդով, սելֆի անող շպարւած կանանցով, որտեղ Նիկոլը կրկին ու կրկին, Աստւած գիտի քանիերորդ անգամւայ համար, օգտագործեց «Հայաստանի հպարտ քաղաքացի» դարձւածքը:

  • Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին եւ նրանց կուռք հանդսացող՝ Նիկոլին
    Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին եւ նրանց կուռք հանդսացող՝ Նիկոլին

    Ըստ գաղափարախօսների եւ հասարակագիտութեանց գիտնականների տեսակէտների մի աննշան տարբերութեամբ,հայրենիք նշանակում է «այն երկիրը որտեղ մարդը ծնւել է ու որի քաղաքացին է: Պատմականօրէն տւեալ ժողովրդին պատկանող բնատարածքը՝ իր բնութեամբ, բնակչութեամբ, հասարակական եւ պետական կառուցւածքով, լեզւով, մշակոյթով, կենցաղով, բարքերով եւ այլն»:

  • Կռապաշտութիւն
    Կռապաշտութիւն

    Պատմութեան ընթացքում, երբեմն զանազան երկրների, երբեմն էլ նոյնիսկ նոյն երկրի տարբեր դարաշրջանների պատմութիւնները, զարմանալիօրէն նմանւում են իրար որոնցից շուրջ մէկ դար տարածութեամբ, կարելի է նշել, բոլշեւիկների եւ իմ քայլականների նմանութիւնները ըստ հետեւեալի:

  • Ինքնարդարացման փնտրտուք
    Ինքնարդարացման փնտրտուք

    Մի քանի ժամանակ է ինչ, Փաշինեանի երկրպագուները, խիստ փնտրտուքի մէջ են որպէսզի տարիներ առաջ կնքւած, պայմանագրերից որեւէ մէկի եւ Նիկոլի կնքած չարաբաստիկ պայմանագրի միջեւ զուգահեռներ անց կացնելով, ճգնում են իրենց կուռքի ազգադաւ յանցանքը աւելի մեղմացնել եւ արդարացնել, առ այդ կառչել են, 1920 թւի դեկտեմբեր 2-ին կնքւած Ալեքսանդրապոլի դաշնագրին:

  • Հայրենասիրութիւն
    Հայրենասիրութիւն

    Հայրենասիրութիւնը, հասարակական բարոյական սկզբունք է որը բնորոշում է մարդկանց վերաբերմունքը, իրենց երկրի նկատմամբ եւ դրսեւորում է սէր ու հոգատարութիւն դէպ հայրենիք եւ յանուն հայրենիքի ինքնազոհութեան պատրաստակամութիւն եւ պայքար ոգի արտաքին ու ներքին թշնամիների դէմ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։