Հա

Ազգային

03/12/2020 - 11:55

Հայաստանի իշխանութիւնը՝ Փաշինեանի գլխաւորութեամբ, ի վիճակի չեն պաշտպանել մեր ժողովրդի եւ պետութեան շահերը

«Փաստինֆօ»-ի հարցերին է պատասխանում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

«alikonline.ir» - Օրերս Մոսկւա էր մեկնել պատւիրակութիւնը՝ ի դէմս ՀՅԴ Բիւրոյի եւ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչների։

«Փաստինֆօ»-ի հարցերին է պատասխանում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

 

- Պարո՛ն Սաղաթելեան, աշխատանքային այցով մեկնել էիք Մոսկւա: Ո՞րն էր այցի նպատակը, ի՞նչ հանդիպումներ էք ունեցել եւ ի՞նչ պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել:

- Մոսկւայում հանդիպում ենք ունեցել Պետդումայի պատգամաւոր, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եւրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտէի առաջին փոխնախագահ Զատուլինի, հանդիպել ՌԴ քաղաքական տարբեր շրջանակների հետ, նաեւ մոսկւայաբնակ հայկական տարբեր կազմակերպութիւնների եւ անհատների հետ: Շատ ենք կարեւորում այս այցը, իրենց մօտեցումներին ենք ծանօթացել, մեր տեսակէտն ենք նաեւ ներկայացրել: Պայմանաւորւածութիւններ ձեռք չեն բերւել, եղել են քննարկումներ, մի շարք հարցերի վրայ նրանց ուշադրութիւնն ենք հրաւիրել՝ սկսած ռազմագերիների խնդրից, վերջացրած Արցախում տեղի ունեցող իրադարձութիւնները:

 

- Իսկ ի՞նչ պատասխանեցին, ռազմագերիների վերադարձման ուղղութեամբ ի՞նչ աշխատանքներ են տարւում:

- Ռուս պաշտօնեաները ասացին, որ իրենց հնարաւորութիւնների սահմանում օգտակար կը լինեն ռազմագերիների վերադարձման գործընթացին:

 

- Պարո՛ն Սաղաթելեան, տեղի են ունենում գործընթացներ, որոնք չեն բխում նոյեմբերի 10-ին ստորագրւած համաձայնագրից, յամենայնդէպս, դրանում խօսք չկայ GPS-ով սահմաններ գծելու մասին: Մոսկւայում հանդիպման ընթացքում, փորձե՞լ էք հասկանալ՝ ինչ ընթացակարգ է սա:

- Մենք ԱԳՆ չենք, որ դետալներով հարցերը քննարկենք, մենք ընդհանուր խօսել ենք խնդիրների մասին, որոնք բազմաթիւ են, ներկայացրել ենք դրանց կարեւորութիւնը եւ լուծման անհրաժեշտութիւնը:

 

- Պարո՛ն Սաղաթելեան, ունէ՞ք այն հարցի պատասխանը, ինչո՞ւ համաձայնագրում նշւած հողերի վերադարձման յստակ ժամանակացոյց, սակայն սահմանւած չէ ռազմագերիների վերադարձի ժամանակացույցը, ինչի՞ հետեւանք է սա:

- Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինեանը կապիտուլեացիայի ստորացուցիչ պայմանագիր է ստորագրել, որը մեզ համար անընդունելի է, նա ինչպէս միշտ չի հասկացել այդ փաստաթղթի նշանակութիւնը: Կան բազմաթիւ հարցեր որ կարող էր այլ կերպ լինէր, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այսօր Հայաստանի իշխանութիւնը՝ Փաշինեանի գլխաւորութեամբ, ի վիճակի չեն պաշտպանել մեր ժողովրդի եւ պետութեան շահերը: Այս օրերին էլ բազմաթիւ խնդիրներ կան, բայց մենք չունենք կառավարութիւն, որը կարողանայ այդ խնդիրները բարձրացնել, բանակցել եւ պաշտպանել մեր ժողովրդին, սրանով է պայմանաւորւած, որ մենք ասում ենք՝ այս ապիկար, ձախողած իշխանութիւնը րոպէ առաջ պէտք է հեռանայ, որ այս խնդիրները կարողանանք լուծել:

 

- Ինչո՞ւ է ընդդիմութիւնը դադարեցրել հանրահաւաքները: Առաջիկայում ի՞նչ գործողութիւններ կը լինեն:

- Հանրահաւաքները չեն դադարել, անհնազանդութեան, բողոքի ակցիաները շարունակւելու են, առաջիկայում սպասւում է մեծ եւ վճռական հանրահաւաք, որի մանրամասների վերաբերեալ յայտարարութիւն կը լինի: Պայքարը նոր թափով, նոր հունով շարունակւելու է: Առաջիկայ օրերի ընթացքում կը լինի բոլոր հարցերի պատասխանները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։