Հա

Ազգային

05/12/2020 - 12:25

Փաշինեանը չգնալու շանս չունի, համազգային ճնշման տակ հեռացնելու ենք

Ժամանակաւոր կառավարութիւն ձեւաւորելու քննարկման ժամանակ սեղանին եղել է չորս-հինգ վարչապետի թեկնածուի անուն։ Վազգէն Մանուկեանին բերելով՝ ապացուցեցինք, որ պայքարը պետութեան փրկութեան համար է։

«alikonline.ir» - Ժամանակաւոր կառավարութիւն ձեւաւորելու քննարկման ժամանակ սեղանին եղել է չորս-հինգ վարչապետի թեկնածուի անուն։ Վազգէն Մանուկեանին բերելով՝ ապացուցեցինք, որ պայքարը պետութեան փրկութեան համար է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրոյց» հաղորդման եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Իշխան Սաղաթելեանի խօսքով՝ Մանուկեանը միայն ընդդիմութեան թեկնածուն չէ։

«Ստեղծւել է Հայրենիքի փրկութեան կոմիտէ, որի խորհուրդը միաձայն ընդունել է նրա թեկնածութիւնը։ Մանուկեանն այն միակն է, որը կարող է մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծել։

Մանուկեանն իր փորձառութեամբ տասնեակ առաւելութիւններ ունի։
Ով այսօր գտնում է, որ Նիկոլը պէտք է հեռանայ, պէտք է միանայ այս պայքարին։ Այս պայքարը Մանուկեանին կամ ինչ-որ մէկին իշխանութեան բերելու համար չէ։ Սա մեր երկիրը փրկելու պայքար է»,- ընդգծել է նա։

Իշխան Սաղաթելեանը կոչ է անում, որպէսզի անգամ հարթակում կանգնածներին չսիրողները միանան Փաշինեանին հեռացնելու պայքարին։

«Ժամանակաւոր կառավարութիւնը հնարաւորութիւն կը տայ երկրում բերել կայունութիւն ու հանդարտութիւն։ Քանի Փաշինեանը կայ, այդ հանգստութիւնը չենք ստանալու։ Ժամանակաւոր կառավարութեան միջոցով մեր երկրում կարող ենք ազատ, արդար ու թափանցիկ ընտրութիւն անցկացնել»,- շեշտել է ՀՅԴ ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ չի բացառւում՝ իշխանութիւնից էլ ընդգրկւեն, պայմանը՝ պրոֆեսիոնալ լինելն է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։