Հա

Ազգային

08/12/2020 - 12:20

«Վարչապետի ֆորմալ գոյութեան պայմաններում նորանոր տարածքներ ենք կորցնում». Լիլիթ Գալստեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«Վերջին հարիւր տարւայ մէջ Հայաստանը երբեք այսքան անտէր չի եղել։ Նիկոլը չկայ։ Ճիշտ է, վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը կայ, բայց Հայաստանը վարչապետ չունի, Հայաստանում իշխանութիւն չկայ։ Իսկ վարչապետի ֆորմալ գոյութեան պայմաններում մենք նորանոր տարածքներ ենք կորցնում ու աւելի նւաստացնում մեր խոցւած արժանապատւութիւնը։

Արցախի մի մասը թուրքին յանձնած Նիկոլը հիմա էլ ՀՀ քաղաքացիներին է մենակ թողել, մեր սահմանը դարձրել թուրքի խայծ։ Սիւնիքի Արաւուս համայնքում GPS-ով զինւած ադրբեջանցին հարկադրում է համայնքի բնակիչներին 800 մետր նահանջել։ Ու պատկերն այսպիսին է Տեղ, Սոթք, Դաւիթ-Բէկ համայնքներում։

Որքան բնական է ու, այնուամենայիւ, տխուր, երբ Շիրակի թեմի առաջնորդը մերժում է մեզ դաւաճանած նիկոլի ներկայութեամբ հոգեհանգստի կարգ մատուցել։

Նիկոլը կայ, բայց նա այլեւս կապ չունի մեր օրակարգերի, մեր վաղւայ օրւայ, մեր հաւաքական ցաւի հետ։ Նա անգամ Եռաբլուրում չի եղել... եւ դառնօրէն հասկանալի է, երբ որդեկորոյս ու անհետ կորած մեր տղաների մայրերը բոլորովին էլ նրան չեն դիմում. ՌԴ նախագահն է հիմա նրանց ցաւի հասցէատէրը։

Մեր ցաւին ու իրականութեանը անհաղորդ է նաեւ Նիկոլի թիմը՝ ԱԺ ԻՔ-ը խմբակցութիւնը։ Երկրում ստեղծւած իրավիճակի ելքերին նւիրւած ԱԺ այսօրւայ լսումներին նրանցից եւ ոչ մէկը ներկայ չէր։ Կարեւորը Արցախից բերած կամոֆլաժով սելֆիներն են ու իրենց պարգեւավճարները...

Իսկ Նիկոլի հրաժարականը պահանջող համայնքների թիւը գնալով մեծանում է․ մենք անտէր թողնելու Հայրենիք չունենք։

նիկոլ գնայ, գնայ. սա ամենի պահանջն է, գնայ, որ ԵՐԿԻՐ-ը ոտքի կանգնի։

Յ․Գ․ Գոնէ հասկանո՞ւմ էք, որ նիկոլի փրկչական տոտեմի հաշւին հազարաւոր ձայներ տւեցիք ապաքաղաքական, անհայրենիք ու ապազգային աղջիկների եւ տղաների, որոնց անուններն անգամ չգիտէիք, որոնց դէմքերն այդպէս էլ չտեսաք, որոնք ձայնն այդպէս էլ չլսեցիք։

Յ․Գ․ Նիկոլ, քեզ ներում չկայ...»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։