Հա

Ազգային

08/12/2020 - 12:25

Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջը շարունակում է մնալ արդիական

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը հանդէս է եկել ուղերձով․

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը հանդէս է եկել ուղերձով 

Դեկտեմբերի 5-ին «Հայրենիքի փրկութեան շարժման» հանրահաւաքի ժամանակ մենք միասին վերահաստատեցինք Նիկոլ Փաշինեանի հեռանալու պահանջը եւ հանրահաւաքից յետոյ մենք այդ պահանջը փոխանցեցինք իրեն՝ ժամանակ տալով մինչեւ երեքշաբթի ժամը 12-ը հրաժարական տայ եւ հեռանայ: Ինչպէս տեսնում էք արդէն 12.08 րոպէ է եւ Նիկոլ Փաշինեանը հրաժարական չի ներկայացրել: Հետեւաբար, այս պահից սկսած մինչեւ 17.00-ն ՀՀ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրաւունք իրենց խաղաղ անհնազանդութեան բողոքի ակցիաներ եւ գործողութիւններ անելու, իրենց բողոքը, իրենց պահանջը տեղ հասցնելու համար:

Ես դիմում եմ մեր քաղաքացիներին իրենց բոլոր գործողութիւններն անել օէնքի սահմաններում, չտրւել սադրանքների: Դիմում եմ իրաւապահ համակարգին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, ցոյցեր, բողոքներ անելու իրաւունքը եւ երբեք չկատարել Նիկոլ Փաշինեանի ապօրինի հրահանգները եւ ուժ կիրառել մեր ժողովրդի նկատմամբ:

Մէկ անգամ եւս դիմում եմ Նիկոլ Փաշինեանին. Նիկոլ, միեւնոյն է դու հեռանալու ես, հեռացիր անցնցում, գոնէ այս անգամ խնայիր պետութիւնն ու պետականութիւնը: Գնայ անցնցում, մի խաթարիր մեր երկրի ներքին կեանքը: Քո հեռանալը կենսական անհրաժեշտութիւն է մեր ժողովրդի եւ պետութեան համար:

Սիրելի քաղաքացիներ, դուք այս պահից ազատ էք խաղաղ անհնազանդութեան բողոքի ակցիաներ անելու համար եւ նորից եմ կրկնում, չտրւէք սադրանքների: Ամէն ինչ պէտք է լինի օրէնքի ու օրինականութեան շրջանակներում:

Նիկոլ հեռացիր։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։