Հա

Ազգային

08/12/2020 - 13:40

Հայրենասիրութիւն

Հայրենասիրութիւնը, հասարակական բարոյական սկզբունք է որը բնորոշում է մարդկանց վերաբերմունքը, իրենց երկրի նկատմամբ եւ դրսեւորում է սէր ու հոգատարութիւն դէպ հայրենիք եւ յանուն հայրենիքի ինքնազոհութեան պատրաստակամութիւն եւ պայքար ոգի արտաքին ու ներքին թշնամիների դէմ:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Հայրենասիրութիւնը հասարակական բարոյական սկզբունք է, որը բնորոշում է մարդկանց վերաբերմունքը իրենց երկրի նկատմամբ եւ դրսեւորում է սէր ու հոգատարութիւն դէպ Հայրենիք եւ յանուն Հայրենիքի ինքնազոհութեան պատրաստակամութիւն եւ պայքարի ոգի արտաքին ու ներքին թշնամիների դէմ:

Հայրենասիրութիւն նշանակում է յարգանք Հայրենիքի պատմական անցեալի եւ նրանից ժառանգած աւանդութիւններին եւ ազգային արժէքներին, կապւածութիւն Հայրենի հողին, բնութեան, քաղաքին ու գիւղին եւ աննկուն կամք նրանց պահպանման համար:

Հայրենասիրութիւնը յարատեւ պայքար է վասն Հայրենիքի հողային ամբողջականութեան, պահպանման եւ ժողովրդի անվտանգութեան ու բարեկեցութեան բարելաւման համար:

Հայրենասիրութիւնը ընդվզում ու ըմբոստացում է երկրի ապիկար եւ դաւաճան այն իշխանաւորների դէմ (ինչպէս Փաշինեանն ու իր խմբակը), որոնք ոսկէ սկուտեղով թշնամուն են մատուցում հայ ժողովրդի քաջարի զաւակների արեամբ ձեռք բերւած հայրենի հողատարածքները:

Արդ, ցաւօք սրտի, Հայրենիքում ու Սփիւռքում, կան մի շարք մարդիկ, որոնք անտեսելով կամ չիմանալով վերոնշեալ սկզբունքները, դեռ միամտաբար պաշտպանում են մի վարչախմբի, որն իր 2.5 տարւայ իշխանութեամբ, ժողովրդին սեւ ու սպիտակի բաժանելով երկպառակտութիւն առաջացրեց մեր ժողովրդի մէջ, արժեզրկեց մեր ազգային արժէքները, նսեմացրեց մեր Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արժէքաւոր դերը հայ կեանքից ներս եւ անարգանքի սիւնին գամեց եկեղեցու գահակալին ու սպասաւորներին, պայքարեց մեր աւանդական սովորութիւնների դէմ, գովերգեց համաշխարհայնացումը, որն ոչ այլ ինչ է, եթէ ոչ ազգերի ձուլման հնոց, թուրք մտաւորականների հետ կազմեց ապազգային դասագրքեր, մոռացութեան մատնելու համար Հայ Դատն ու հայկական պահանջատիրութիւնը, վարկաբեկեց մեր բանակը, կոտրելու համար նրա մարտունակութիւնը, հայի մաքրամաքուր ընտանիքը պղծելու եւ երիտասարդ սերնդին մոլորեցնելու համար պաշտպանեց համասեռականութիւնը, ուրիշներին միշտ մեղաւոր հանելով եւ ինքնարդարացման խղճուկ փաստերով, փորձեց խաբել ու իրականութիւնից հեռու պահել ժողովրդին:

Եւ վերջապէս, այդ խմբակի կուռքը համարւող՝ Փաշինեանը ի գին մեր հազարաւոր նահատակների, հաշմանդամների ու գերիների, կնքել է մի ազգակործան եւ տխրահռչակ համաձայնագիր, ըստ որի՝ մեր թշնամիներին է յանձնել հայ ժողովրդին պատմականօրէն պատկանող տարածք, որից թուրքը 44 օրւայ ընթացքում գրաւել է 3716 Ք.կմ., իսկ Փաշինեանի կողմից թուրքին է շնորհւել 4560 Ք.կմ. հայկական հողատարածքներ: Արդիւնքում մեզ պատկանող եւ ազատագրւած 11500 Ք.կմ. տարածքից մնացել է միայն 3170 Ք.կմ. տարածք: Դժբախտաբար, յանձնւած շրջանների մէջ է նաեւ Սովետական շրջանից մեզ բաժին հասած ԼՂԻՄ-ին պատկանող՝ Շուշին ու Հադրութը, իրենց գիւղերով եւ այս բոլոր դաւաճանական գործարքի համար ոչ միայն իրեն սխալ չի համարում, այլ կառչած իր աթոռին, ինքնարդարացման համար մեղաւորներ է փնտրում:

Հայաստանի «Առաւօտ» օրաթերթը, որ Փաշինեանի իշխանութեան հասնելուց ի վեր, յաճախ եղել է նրա ջերմ կողմնակիցը, վերջապէս իր 25.11.2020 թւականի խմբագրականում, Արամ Աբրահամեանի ստորագրութեամբ գրել է.- «Նիկոլ Փաշինեանը պազապէս շատ վատ, ահաւոր վատ, աղէտալի վատ կառավարիչ է, նա չունի պետութիւնը ղեկավարելու համար անհրաժեշտ որակներ»:

Արդ, յարգելի Փաշինեանի ու նրա խմբակի կողմնակիցներ, այս բոլորն դուք իմանալով հանդերձ, յանուն ինչի՞ էք դեռ պաշտպանում այս յանցաւոր խմբակին, որը վաղ թէ ուշ, ժողովրդի բուռն պահանջով, դաւաճանի խարանը իրենց ճակտին, պիտի թողնեն եւ հեռանան իրենց այնքան շահաւէտ, քաղցր ու սիրելի դիրքերից ու աթոռներից:

 

Նոր Ջուղա

7.12.2020 թ.

Յարակից լուրեր

  • Փաշինեանի «ընտիր» մտքերից
    Փաշինեանի «ընտիր» մտքերից

    Փետրւարի 25-ի երեկոյեան, Երեւանի Հանրապետութեան հրապարակում, Նիկոլի այսպէս ասած կողմնակիցների հաւաքում, որին մասնակցել էին «Իմ քայլականները» իրենց ընտանիքներով, բարեկամներով, հարազատներով, խնամիներով եւ մի շարք պետական հլու պաշտօնեաներով, ինչպէս նաեւ մի քանի արդուզարդով, սելֆի անող շպարւած կանանցով, որտեղ Նիկոլը կրկին ու կրկին, Աստւած գիտի քանիերորդ անգամւայ համար, օգտագործեց «Հայաստանի հպարտ քաղաքացի» դարձւածքը:

  • Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին եւ նրանց կուռք հանդսացող՝ Նիկոլին
    Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին եւ նրանց կուռք հանդսացող՝ Նիկոլին

    Ըստ գաղափարախօսների եւ հասարակագիտութեանց գիտնականների տեսակէտների մի աննշան տարբերութեամբ,հայրենիք նշանակում է «այն երկիրը որտեղ մարդը ծնւել է ու որի քաղաքացին է: Պատմականօրէն տւեալ ժողովրդին պատկանող բնատարածքը՝ իր բնութեամբ, բնակչութեամբ, հասարակական եւ պետական կառուցւածքով, լեզւով, մշակոյթով, կենցաղով, բարքերով եւ այլն»:

  • Կռապաշտութիւն
    Կռապաշտութիւն

    Պատմութեան ընթացքում, երբեմն զանազան երկրների, երբեմն էլ նոյնիսկ նոյն երկրի տարբեր դարաշրջանների պատմութիւնները, զարմանալիօրէն նմանւում են իրար որոնցից շուրջ մէկ դար տարածութեամբ, կարելի է նշել, բոլշեւիկների եւ իմ քայլականների նմանութիւնները ըստ հետեւեալի:

  • Ինքնարդարացման փնտրտուք
    Ինքնարդարացման փնտրտուք

    Մի քանի ժամանակ է ինչ, Փաշինեանի երկրպագուները, խիստ փնտրտուքի մէջ են որպէսզի տարիներ առաջ կնքւած, պայմանագրերից որեւէ մէկի եւ Նիկոլի կնքած չարաբաստիկ պայմանագրի միջեւ զուգահեռներ անց կացնելով, ճգնում են իրենց կուռքի ազգադաւ յանցանքը աւելի մեղմացնել եւ արդարացնել, առ այդ կառչել են, 1920 թւի դեկտեմբեր 2-ին կնքւած Ալեքսանդրապոլի դաշնագրին:

  • Ինքնագիտակցութիւն
    Ինքնագիտակցութիւն

    Ինքնագիտակցութիւնը բարոյական հասկացութիւն եւ գիտակցութիւն, է որի շնորհիւ մարդը ձեռք է բերում ինքնավերահսկման յատկութիւն, իր արարքներին ուղղութիւն տալու ու վերհսկելու համար, որն եւ սերտ աղերս ունի մարդ անհատի բարոյական եւ խղճի դրսեւորումների հետ որով կազմւում է նաեւ մարդու բարոյական ինքնագիտակցութեան կառուցւածքը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։