Հա

Ազգային

13/12/2020 - 13:15

«Այս մղձաւանջից դուրս գալու ենք, իսկ մոլագարի դաւաճանութիւնը ոչ մի ճիգով չի ջնջւելու». Լիլիթ Գալստեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«ԵՐԲ ԱՌԱՋՆՈՐԴԴ Է ՈՉՆՉԱՏԵՍԻԼ

Դուք պատկերացնո՞ւմ էք, թէ այս մղձաւանջից յետոյ, ինչ ահռելի ջանքեր են հարկաւոր՝ վերականգնելու կրկեսի վերածւած Հայաստանի միջազգային հեղինակութիւնը:

Դուք պատկերացնո՞ւմ էք, թէ այս մղձաւանջից յետոյ ինչ ահռելի ջանքեր են հարկաւոր՝ վերականգնելու Հայաստանի կազմաքանդւած պետական ինստիտուտները:

Դուք պատկերացնո՞ւմ էք, թէ այս մղձաւանջից յետոյ ինչ ահռելի ջանքեր են հարկաւոր՝ վերականգնելու Հայաստանի փոշիացող կրթական համակարգը:

Դուք պատկերացնո՞ւմ էք, թէ այս մղձաւանջից յետոյ ինչ ահռելի ջանքեր են հարկաւոր՝ վերականգնելու Հայաստանի ուժային կառոյցների վարկը, որոնք մոլագարի ձեռքին քսանչորսժամեայ խամաճիկի են վերածւել:

Դուք պատկերացնո՞ւմ էք, թէ այս մղձաւանջից յետոյ ինչ ահռելի ջանքեր են հարկաւոր՝ վերականգնելու Հայաստանի բանակի ոգին, որը դարձել է մոլագարի քաւութեան նոխազը:

Դուք պատկերացնո՞ւմ էք, թէ այս մղձաւանջից յետոյ ինչ ահռելի ջանքեր են հարկաւոր՝ վերականգնելու Հայաստանի դիւանագիտութեան հեղինակութիւնը, որ մոլագարի յայտարարած զրոյական կէտից այդպէս էլ տեղից չի շարժւում:

Դուք պատկերացնո՞ւմ էք, թէ այս մղձաւանջից յետոյ ինչ ահռելի ջանքեր են հարկաւոր՝ վերականգնելու Հայաստանի բացակայ մշակութային կեանքը, որ այդպէս էլ պատանդ մնաց մակունցի տիրոյթներում:

Դուք պատկերացնո՞ւմ էք, թէ այս մղձաւանջից յետոյ ինչ ահռելի ջանքեր են հարկաւոր՝ վերականգնելու Հայաստանի կաթւածահար տնտեսութիւնը:

Դուք պատկերացնո՞ւմ էք, թէ այս մղձաւանջից յետոյ ինչ ահռելի ջանքեր են հարկաւոր՝ վերականգնելու Հայաստանի խաթարւած ներքին մթնոլորտը, ուր ուր որ է օդը կը ճայթի ներքին թշնամանքից:

Դուք պատկերացնո՞ւմ էք, թէ այս մղձաւանջից յետոյ ինչ ահռելի ջանքեր են հարկաւոր՝ վերականգնելու Հայաստանի անտէր սահմանները, որ թուրքն է գծում:

Դուք պատկերացնո՞ւմ էք, թէ այս մղձաւանջից յետոյ ինչ ահռելի ջանքեր են հարկաւոր՝ վերականգնելու Հայաստանի ազգաբնակչութեան հոգեկան առողջութիւնը, որ քայքայւեց այս մոլագարի ձեռքին:

Այս մղձաւանջից դուրս գալու ենք, իսկ մոլագարի ԴԱՒԱՃԱՆՈՒԹԻՒՆԸ ոչ մի ճիգով եւ ոչ մի ջանքով չի ջնջւելու»։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։