Հա

Ազգային

15/12/2020 - 13:48

Մտահոգւէք ոչ թէ Սփիւռքի, այլ Սորոսի կառոյցների միջամտութիւնից...

Անցնող շաբաթների ընթացքում սփիւռքահայ բազմաթիւ ազգային-հասարակական կառոյցներ ինչպէսեւ՝ քաղաքական կուսակցութիւններ հայաստանեան յետպատերազմական ճգնաժամային իրավիճակի առնչութեամբ հանդէս եկան պաշտօնական կոչ-յայտարարութիւններով, որոնցում գերազանցապէս առաջարկւում-պահանջւում էր վարչապետի եւ նրա գլխաւորած իշխանախմբի հրաժարականը: Այս իրողութեանը զուգահեռ, ահա, լրատւութիւն է տարածւում, թէ Հայաստանի իշխանախումբը մտահոգւած այդ կոչ-յայտարարութիւններից, սփիւռքեան երկրներում աշխատող դեսպանութիւններին հրահանգել է տւեալ երկրներում առկայ հայ համայնքներին համոզել, որպէսզի զերծ մնան նմանօրինակ դիրքորոշումներից ու դրանք բարձրաձայնել-հրապարակելուց:


Դ. Մ.


Անցնող շաբաթների ընթացքում սփիւռքահայ բազմաթիւ ազգային-հասարակական կառոյցներ ինչպէսեւ՝ քաղաքական կուսակցութիւններ հայաստանեան յետպատերազմական ճգնաժամային իրավիճակի առնչութեամբ հանդէս եկան պաշտօնական կոչ-յայտարարութիւններով, որոնցում գերազանցապէս առաջարկւում-պահանջւում էր վարչապետի եւ նրա գլխաւորած իշխանախմբի հրաժարականը: Այս իրողութեանը զուգահեռ, ահա, լրատւութիւն է տարածւում, թէ Հայաստանի իշխանախումբը մտահոգւած այդ կոչ-յայտարարութիւններից, սփիւռքեան երկրներում աշխատող դեսպանութիւններին հրահանգել է տւեալ երկրներում առկայ հայ համայնքներին համոզել, որպէսզի զերծ մնան նմանօրինակ դիրքորոշումներից ու դրանք բարձրաձայնել-հրապարակելուց:
Անկախ նրանից, թէ որքանով է այս լրատւութիւնը համապատասխանում իրականութեանը, փաստը մնում է այն, որ Հայաստանի իշխանախմբի վերը նշւած մտահոգութիւնները եթէ ոչ-պատկան դեսպանութիւնների, ապա տւեալ համայնքներում (ներառեալ իրանահայ համայնքը) առգոյ որոշակի երկրպագու տարրերի կողմից շրջանառութեան մէջ են դրւում:
Մեր խնդիրը, սակայն, այդ երկրպագուների առկայութիւնը կամ թեր ու դէմ եւ ձեռնպահ կեցւածքն ու դիրքորոշումը չէ, այլ տւեալ դէպքում դիրքորոշման այն «հիմնաւորմանը», որով պնդելով-պնդում են, թէ «Սփիւռքը չպէտք է միջամտի հայաստանեան ներքաղաքական հարցերին…»:


Պարոնա՜յք մտահոգւողներ, հարկ չկայ նոյն նժարի վրայ դնել զուտ ներքաղաքական հարցերը՝ համահայկական, համազգային ընդհանրական հարցերի հետ:


Սփիւռքն ու սփիւռքահայը ոչ միայն իրաւունք ու իրաւասութիւն, այլեւ մանաւանդ բարոյական, ազգային, քաղաքական անբեկանելի պարտաւորութիւն ունեն մտահոգւելու եւ նոյն մտահոգութիւնը փարատելու համար մինչեւ իսկ միջամուխ լինելու (անուղղակիօրէն անշուշտ) ներհայաստանեան խնդիրներին, յատկապէս երբ դրանք կրում են՝


- ոչ թէ իշխանական այլ՝ պետական այն էլ անվտանգային,
- ոչ թէ ՀՀ ներքին սոցիալ-քաղաքական, այլ համազգային,
- ոչ թէ լոկ ՀՀ քաղաքացու, այլեւ համահայկական նշանակութեամբ ողջ հայութեան ազգային արժանապատւութեան մակարդակ ու տարողութիւն…
Հէնց այդ հիմքերից է բխում 8 միլիոնանոց Սփիւռքը, երբ միեւնոյն Հայաստանի շահերից ելած՝ աշխարհով մէկ յօգուտ ՀՀ արտաքին քաղաքականութեան լաբբինգ անում, դրամահաւաք ու թելեթոն կազմակերպում եւ որ թարմագոյն օրինակն է՝ եւրոպական մայրուղիներ է փակում՝ ի շահ Հայաստանի ու Արցախի պատերազմական ողջ ժամանակաշրջանում:
Այնպէս որ յարգելի մտահոգներ, հարկ չկայ «մտահոգւելու» սփիւռքեան կառոյցների՝ «Հայաստանի ներքին հարցերում միջամտելուց»…:
Խորհուրդ կը տայինք նախեւառաջ մտահոգւէք (թէեւ շատ ուշացած) արդէն 2.5 տարի ու դեռ դրանից տարիներ առաջ Հայաստան երկիր ներխուժած ու ներքին բոլոր մակարդակների կարգուսարքը թունաւորած սորոսական միջամտութիւններից, որոնց արդիւնքում ահաւասիկ, հայրենի երկիրը կանգնած է կործանման անդունդին…:

Յարակից լուրեր

  • Մենք դեռ կը վերադառնանք
    Մենք դեռ կը վերադառնանք

    ՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամները, մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրւայ առթիւ այցելել են Շուշիի տանկ-յուշարձան, ծաղիկներ խոնարհել, տեղադրել Արցախի Հանրապետութեան պետական դրօշն ու «Մենք դեռ կը վերադառնանք» գրառմամբ պաստառ. տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

  • Յաւերժ անառիկ Շուշին…
    Յաւերժ անառիկ Շուշին…

    Հայկական Շուշին հայոց ենթագիտակցութեան մէջ մշտապէս եղել է անառիկ: Պատմա-հոգեբանական սոյն փաստն ու իրողութիւնը խեղաթիւրւել ու նենգափոխւել է դեռեւս 100 տարի առաջ, երբ Ստալինեան Բոլշեւիզմի դաւադիր մատուցմամբ թուրք-թաթարական վոհմակը «տիրացաւ» Շուշին, ամբողջ 7-ը տասնամեակ:

  • «Դաշնակցութեան յուսահատիլ արտօնուած չէ». Յակոբ Տէր-Խաչատուրեան
    «Դաշնակցութեան յուսահատիլ արտօնուած չէ». Յակոբ Տէր-Խաչատուրեան

    «Արեւելք»-ի «Անկեղծ Զրոյց» ծրագրի շրջանակներուն մէջ Սագօ Արեան հարցազրոյց մը ունեցած է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ՝ Յակոբ Տէր-Խաչատուրեանին հետ։

  • Մայիսի 9-ի դաժան սիմւոլիզմը
    Մայիսի 9-ի դաժան սիմւոլիզմը

    Պատմութիւնը դաժան է նաեւ խորհրդանիշներով, որոնք, որպէս կանոն, լինում են ոչ պատահական։ Ուղիղ երեք տարի առաջ այս օրը՝ մայիսի 9-ին, պսեւդոզինւորական շապիկը վարչապետի փողկապով փոխարինած Նիկոլ Փաշինեանը Ստեփանակերտում յայտարարեց, որ Արցախը պէտք է վերադառնայ բանակցային գործընթաց, որ առանց Արցախի մասնակցութեան՝ բանակցութիւններ չեն կարող լինել։

  • Պետութեան ու ժողովրդի ապագայով մտահոգ իւրաքանչիւր մարդ մայիսի 9-ին կը լինի Ազատութեան հրապարակում
    Պետութեան ու ժողովրդի ապագայով մտահոգ իւրաքանչիւր մարդ մայիսի 9-ին կը լինի Ազատութեան հրապարակում

    Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը հակիրճ, բովանդակալի, վստահութիւն ներշնչող «Կհանդիպենք վաղը» գրառմամբ մայիսի 9-ին բոլորիս, ազատամիտ ու հայրենասէր ողջ հայութեանը, պետութեան ու ժողովրդի ապագայով մտահոգ իւրաքանչիւր քաղաքացու հրաւիրել է Ազատութեան հրապարակ` ներկայ լինելու ու մասնակցելու իր նշանակած հանրահաւաքին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։