Հա

Ազգային

17/12/2020 - 14:14

Լաթաքիա- Քեսաբից՝ Շուշի-Հադրութ...

Լաթաքիա- Քեսաբից՝ Շուշի-Հադրութ...

 

Դ. Մ.

Անկախ աշխարհագրական դիրքից ու ներքաղաքական իրավիճակներից, այսօր արդէն կարելի է համեմատական եզրեր ուրւագծել ոչ վաղ անցեալում սիրիական, իսկ ընդամէնը շաբաթներ առաջ աւարտւած Արցախա-Հայաստանեան պատերազմական ճգնաժամերի միջեւ:

Համեմատական եզրի եւ յատկապէս նմանութիւնների առումով խիստ ակնբախ է երկու երկրների դէմ պատերազմ շղթայազերծած արտաքին ուժերի այսպէս ասած կոալիցիայի ձեւաչափը: Թէ՛ Սիրիայի, եւ թէ՛ Հայաստան-Արցախի դէմ համատեղ կռւել ու զինուժ են կիրառել հիմնականում Թուրքիան, ԴԱԷՇ-ջիհադականներն ու սիոնիս- տական Իսրայէլը, իսկ եթէ Արցախեան 44-օրեայ պատերազմի դէպքում անմիջական թշնամին Թուրքիայի շրջանային արբանեակ Ադրբեջանն էր, Սիրիայի դէպքում դա՝ հակա-Ասադ ներքին զինեալ այսպէս ասած՝ ազատ բանակն էր, որ արտաքին միւս ուժերին լծակից՝ 6-ամեայ արհաւիրք ու աղէտալի վիճակ ստեղծեցին սիրիական երկրի համար:

Մէկ այլ նմանութիւնը՝ երկու պատերազմներում դա՝ ռուսական գործօնի միջամտութիւնն էր, որն Սիրիայի դէպքում պատահեց կարելի է ասել ժամանակին, երբ արդէն Սիրիայի տարածքային ամբողջականութիւնն խիստ վտանգի էր ենթարկւել: Իսկ Հայաստան- Արցախի դէպքում, ցաւօք, դա դերակատար եղաւ այն ժամանակ, երբ իրողապէս Հայաստան աշխարհը Արցախեան մասով 75 տոկոսզի տարածքային կորուստ ունեցաւ... ու դրանից բխող այն ծանրակշիռ հետեւանքները, որոնք յաղթահարելը կրկնակի ծանրակըշիռ են թւում:

...Որպէս համեմատական լրացուցիչ եզր, ակամայ մտածում ու ինքդ քեզ հարց ես տալիս՝ արդեօք սիրիացի ժողովուրդը չէր պահանջի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, եթէ վերջինս ինքնակամ ու ստորացուցիչ պայմանագրերով Թուրքիային զիջէր (արդէն ներ- խուժած) Աֆրինը, Մանբիջը կամ՝ Լաթաքիան ու հայաբնակ Քեսաբը...:

Հասկացողած շատ բարեւ...

Յարակից լուրեր

  • Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...
    Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...

    Օրաթերթիս համար ոչ-աշխատանքային (արձակուրդային) իրավիճակի ամենաերկարատեւ պահերը, ըստ աւանդութեան, պայմանաւորւած են եղել Իրանական Նոր տարւայ (Նոռուզ) 15-օրեայ «Հանգստեան օրեր»-ով…

  • Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...
    Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...

    Նորագոյն ու հզօր տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում, համացանցի բարիքներին ու առաւելութիւններին անխուսափելիօրէն զուգակցւում են չարիքներն ու ստորացումները…, անշուշտ, որպէս անհատական, հաւաքական եւ ընդհուպ՝ քաղաքական շահարկումների ընձեռած հարթակ:

  • Մեր սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան փրկութեան ի խնդիր...
    Մեր սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան փրկութեան ի խնդիր...

    Ու այսպէս.-

    Փաստ 1.

    Երէկ հայատեաց ու հայաստանատեաց Ալիեւը յայտարարելով այն մասին, որ Զանգեզուրը ադրբեջանական պատմական հող է, ուստի այդտեղից էլ անցնելու է հաղորդակցական ուղին՝ կապելով միմեանց Ադրբեջանը, Նախիջեւանն ու Թուրքիան (աւելի քան հարիւրամեայ երազի՝ պանթուրանիզմի միջանցքը):

  • «Մարդասէրների» խարանւած ճակատը...
    «Մարդասէրների» խարանւած ճակատը...

    Արտաքին ճակատում.-

    -44-օրեայ պատերազմի ողջ ընթացքում բազմաթիւ էին Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների բողոք-պահանջի այն ցոյցերը, որոնք կատարւում էին ՄԱԿ-ի, Եւրոմիութեան, ԱՄՆ-ի, Անգլիայի եւ այլ երկրների դեսպանատների առջեւ: 

  • Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով
    Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով

    Հայութեան ու Հայաստանի պատմութեան անցքերի ու վճռորոշ դրւագների մասին մերօրեայ գիտահետազօտական փորձերն ու մեկնաբանութիւնները, ինչ խօսք՝ խիստ անհրաժեշտ են ու օգտաւէտ: Դա արդէն տարիներ ի վեր կիրառւել է Հայաստանի Հանրապետութեան ակադեմական-գիտական շրջանակների մակարդակում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։