Հա

Ազգային

20/12/2020 - 08:50

ՀՅԴ ջոկատները պատրաստ են պաշտպանել Սիւնիքի նոր սահմանները

Դեկտեմբերի 18-ի ուշ երեկոյեան Կապանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Կապանի քաղաքապետ Գէորգ Փարսեանի, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնեանի եւ ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանի հանդիպումը։ 

«alikonline.ir» - Դեկտեմբերի 18-ի ուշ երեկոյեան Կապանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Կապանի քաղաքապետ Գէորգ Փարսեանի, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնեանի եւ ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանի հանդիպումը։ 

Հանդիպման ընթացքում քննարկւել են Սիւնիքի մարզում, մասնաւորապէս` Կապան քաղաքում եւ յարակից գիւղերում ստեղծւած իրավիճակին առնչւող մի շարք հարցեր։ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը Կապանի քաղաքային իշխանութեանն իր աջակցութիւնն է յայտնել նոր սահմանների պաշտպանութեան գործում։

«Հանդիպան նպատակն էր աւելի մօտիկից ծանօթանալ Սիւնիքում, Կապանում եւ քաղաքի յարակից գիւղերում ստեղծւած իրավիճակին։ Մեր կամաւորական ջոկատները մինչ սահմանային փոփոխութիւնները պաշտպանում էին Սիւնիքի դիրքերը։ Դաշնակցութեան ջոկատներն այսօր էլ իրենց բարոյական եւ ֆիզիկական աջակցութիւնն են յայտնում նոր սահմանների պաշտպանութեան գործում, մեր տղերքը պատրաստակամ են պաշտպանել իրենց հայրենիքը»,- ասել է Սիմոն Սիմոնեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։