Հա

Ազգային

20/12/2020 - 15:10

«Մեր գլխաւոր նպատակն է՝ հեռացնել ճանապարհին կանգնած խոչընդոտին, կազմակերպել սահմանների պաշտպանութիւնը, կանխել պետութեան անկումը, վերջ տալ ստին ու հաստատել իրական համերաշխութեան մթնոլորտ». Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ «Եռաբլուրի դաժան տեսարանների եւ մեր անելիքների մասին»: Սաղաթելեանը մասնաւորապէս նշել է՝ ստեղծելու ենք նոր որակի ազգային պետութիւն եւ արժեհամակարգ, ազգային դաստիարակութեամբ սերունդ, ով լաւագոյնս գիտակցելու է իր տեղն ու դերը, իր վրայ դրւած պատասխանատւութեան բեռն ու դրա արժէքը:

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ «Եռաբլուրի դաժան տեսարանների եւ մեր անելիքների մասին»: Սաղաթելեանը մասնաւորապէս նշել է՝ ստեղծելու ենք նոր որակի ազգային պետութիւն եւ արժեհամակարգ, ազգային դաստիարակութեամբ սերունդ, ով լաւագոյնս գիտակցելու է իր տեղն ու դերը, իր վրայ դրւած պատասխանատւութեան բեռն ու դրա արժէքը:

Գրառումը՝ ստորեւ.

«Պարզապէս պէտք է անտեսել անհայրենիք, մոլորւած, ատելութիւնից  կուրացած որոշ մարդկանց պահւածքը եւ չհակադրւել իրենց։ Մեր պայքարն առաջին հերթին նաեւ իրե՛նց փրկութեան համար է, եւ դաւաճանին հեռացնելուց յետոյ մենք ծանր, բայց պատմական առաքելութիւն ենք իրականացնելու։

Ստեղծելու ենք նոր որակի ազգային պետութիւն եւ արժեհամակարգ, ազգային դաստիարակութեամբ սերունդ, ով լաւագոյնս գիտակցելու է իր տեղն ու դերը, իր վրայ դրւած պատասխանատւութեան բեռն ու դրա արժէքը։

Սերունդ, ով, կառաջնորդւի ազգային եւ համամարդկային արժէքներով, ոչ թէ փողոցայինի իր վարքագծով։

Սերունդ, ով առաջնորդւելու է Եռաբլուրի խորհրդով՝ հերոսների յիշատակը նրանց գործը շարունակելու խոստումը սրտում պահած։

Մեր գերագոյն գլխաւոր նպատակն է՝ հրատապ կերպով հեռացնել ճանապարհին կանգնած խոչընդոտին եւ լուծել հետեւեալ յոյժ կարեւոր խնդիրները.

- կազմակերպել մեր սահմանների պաշտպանութիւնն ու երկրի անվտանգութիւնը,

- կանխել մեր պետութեան անկումը,

- կասեցնել պետական ինստիտուտների քայքայումը,

- կանխել երկրին սպասւող սոցիալ-տնտեսական կոլապսը, հումանիտար աղէտը,

- վերջ տալ ստին, կեղծիքին, ատելութեանը, պառակտմանը եւ երկրում հաստատել իրական համերաշխութեան մթնոլորտ։

Սրա՛նք են մեր առջեւ դրւած առաջնահերթ խնդիրները, որոնց օր առաջ լուծումն այլընտրանք չունի, այլընտրանքը մեր պետութեան կործանումն է, որը մենք թոյլ չե՛նք տալու։

Հետեւաբար, րոպէ առաջ ոտքի՛ կանգնենք, միասին փրկե՛նք մեր Հայրենիքը եւ միասին կառուցենք մեր երազած երկիրը»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։