Հա

Ազգային

21/12/2020 - 17:00

«Այսօր Սիւնիքում փաստւեց՝ հայը չի կարող համակերպւել հայրենիքի կորստի հետ». Իշխան Սաղաթելեան

Հոգեվարքի մէջ գտնւող ռեժիմը կանգ չի առնում ոչնչի առջեւ՝ շարունակելով պղծել ամէն նւիրական բան, ջանալով ամէն գնով կոտրել հայրենիքի յանձման դէմ պայքարող տեսակին։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

Գորիսի քաղաքապետը ՔԿ-ում է, Պարգեւ քահանայ Զէյնալեանի տանը խուզարկութիւն է։

Հոգեվարքի մէջ գտնւող ռեժիմը կանգ չի առնում ոչնչի առջեւ՝ շարունակելով պղծել ամէն նւիրական բան, ջանալով ամէն գնով կոտրել հայրենիքի յանձման դէմ պայքարող տեսակին։

Չե՛ս յաջողելու, չի՛ ստացւելու։ Ի տարբերութիւն քեզ՝ մարդիկ ունեն արժանապատւութիւն։ Այսօր Սիւնիքում մեր հայրենակիցները մէկ անգամ եւս փաստեցին, որ հայը չի կարող համակերպւել հայրենիքի կորստին։

Հայ ժողովուրդը՝ հակառակ քո ազգադաւ ծրագրին, ապրելու եւ արարելու է իր հայրենիքում։ Մեր պայքարը հէնց դրա համար է ու մենք չենք նահանջելու։

Վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին հանդիպում ենք Հանրապետութեան հրապարակում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։