Հա

Ազգային

22/12/2020 - 08:10

«Մօտ ապագայում անհնար կը դառնան թոշակների, նպաստների, աշխատավարձերի վճարումները»․ Իշխան Սաղաթելեան

Պատերազմի եւ դրա խայտառակ պարտութեան հետեւանքով աննախադէպ աւելացել են երկրի սոցիալական եւ առողջապահական ծախսերը։

Մօտ ապագայում արդէն անհնար կը դառնան կենսաթոշակների, նպաստների, պետական աշխատավարձերի վճարումները։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«Պատերազմի եւ դրա խայտառակ պարտութեան հետեւանքով աննախադէպ աւելացել են երկրի սոցիալական եւ առողջապահական ծախսերը։

Մօտ ապագայում արդէն անհնար կը դառնան կենսաթոշակների, նպաստների, պետական աշխատավարձերի վճարումները։

Մինչ այդ.

պետական բիւջէ եկամուտների կրճատումը շարունակւում է,

կայուն աճում է երկրի արտաքին եւ ներքին պարտքը,

կտրուկ նւազել է երկրի տնտեսական ակտիւութիւնը,

արձանագրւել է երկրից կապիտալի աննախադէպ արտահոսք

արժեզրկւում է մեր երկրի ազգային արժոյթը,

առաջին անհրաժեշտութեան ապրանքների գներն աճում են, իսկ մարդկանց եկամուտները՝ նւազում,

արդէն իսկ առաջնային են դարձել ժողովրդի գոյատեւման, պարենային անվտանգութեան խնդիրները,

առաջիկայում սպասւում է գազի, էլէկտրաէներգիայի եւ տրանսպորտի սակագների բարձրացում,

Համատարած ձախողումների այս տեմպերով մօտ ապագայում բնակչութեան կէսն աղքատ է դառնալու՝ արագ տեմպերով աճում են գործազրկութիւնը, ապագայի հանդէպ անորոշութեան զգացումը ու բացասական սպասումները:

Կործանարար այս ընթացքի կասեցումը, ծառացած խնդիրների հետեւողական լուծումները պահանջում են դրանց հիմնապատճառի եւ ձախողումների թիւ մէկ պատասխանատու Նիկոլ Փաշինեանի հեռացումը պաշտօնից:

Առանց Նիկոլի մենք ունենք փրկութեան հնարաւորութիւն, Նիկոլի հետ մեր պետութիւնը դատապարտւած է կործանման։ Առաջնորդւել պէտք է բացառապէս այս տրամաբանութեամբ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։