Հա

Ազգային

23/12/2020 - 12:10

«Պայքարը շարունակւում է աւելի մեծ վճռականութեամբ». Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Երէկ ուշ երեկոյեան տեղեկացւել եմ, որ նախապատրաստւող նիւթերի շրջանակում բացատրութիւն տալու նպատակով հրաւիրւում եմ ՀՀ Քննչական կոմիտէի Երեւան քաղաքի քննչական վարչութիւն։

«alikonline.ir» -  ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Երէկ ուշ երեկոյեան տեղեկացւել եմ, որ նախապատրաստւող նիւթերի շրջանակում բացատրութիւն տալու նպատակով հրաւիրւում եմ ՀՀ Քննչական կոմիտէի Երեւան քաղաքի քննչական վարչութիւն։

... հաւանաբար կապւած է ոստիկանութեան կողմից երէկ տարածւած հաղորդագրութեան հետ, որի համաձայն հանրահաւաքի ընթացքում ունեցածս ելոյթում ոստիկանութիւնն անհասկանալի կերպով ինչ-որ յանցագործութեան յատկանիշներ էր նշմարել։

Այսօր ներկայանալու եմ Երեւան քաղաքի վարչութիւն, որից յետոյ ընթացքի մասին կը տեղեկացնեմ հանրութեանը։

Մէկ անգամ եւս յայտարարում եմ՝ այս մեթոդներով մեզ լռեցնելն անհնար է։ Պայքարը շարունակւում է աւելի մեծ վճռականութեամբ։

Բոլոր հայրենակիցներին ժամը 16։00-ին հրաւիրում եմ Հանրապետութեան հրապարակ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։