Հա

Ազգային

24/12/2020 - 11:50

«Ոստիկանները, որ հիմա այստեղ շարւած են, երկու ամիս յետոյ աշխատավարձ չեն ստանալու»․ Իշխան Սաղաթելեան

Շարունակելու ենք կառավարութեանը շրջափակման մէջ պահել եւ շարունակելու ենք մեր ակցիաները՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը կառավարութեան ելումուտը շրջափակելու՝ բողոքի ակցիայի ժամանակ։

«alikonline.ir» - Շարունակելու ենք կառավարութեանը շրջափակման մէջ պահել եւ շարունակելու ենք մեր ակցիաները՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը կառավարութեան ելումուտը շրջափակելու՝ բողոքի ակցիայի ժամանակ։

«Այս կառավարութիւնը հակահայկական, հակաազգային կառավարութիւն է, որի գործունէութիւնը չի բխում մեր ժողովրդի շահերից, այն րոպէ առաջ պէտք է տուն գնայ»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ ՀՀ քաղաքացին պէտք է հասկանայ ու գիտակցի՝ եթէ այս կառավարութիւնը շարունակի գործել, ազգային ծանր հետեւանքներին յաջորդելու է նաեւ սոցիալական ծանր աղէտը մեր երկրի։

«Այս ոստիկանները, որ հիմա այստեղ շարւած են, երկու ամիս յետոյ աշխատավարձ չեն ստանալու, թոշակառուն թոշակ չի ստանալու, երկիրը վերջնականապէս այս խուժան կառավարութիւնը տանելու է կործանման։ Դրա համար մենք՝ մեզանից կախւած ամէն ինչ անելու ենք՝ այս կառավարութիւնից վայրկեան առաջ ազատւելու համար»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելեան ասաց՝ հիմա սա բողոքի շատ յստակ գործողութիւն է, որպէսզի կառավարութեան անդամները, որ գտնւում են կառավարութեան շէնքում, դուրս չգան. «ՀՀ այն քաղաքացին, ով դժգոհ է սրիկաների կառավարութիւնից, պէտք է լինի այս հրապարակում եւ թոյլ չտայ, որ այս շէնքից դուրս գան»։

Նրա համար անհասկանալի է՝ հիմա հաւաքւել են՝ ի՞նչ են անում, գերագոյն գլխաւոր խրտւիլակը այս շէնքում ի՞նչ գործ ունի, ինչի՞ց է խօսում, ինքն ի՞նչ կարող է անել այս երկրի համար, բացի կործանումից։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։