Հա

Ազգային

27/12/2020 - 13:50

«Նա եկել էր տրորելու ու ոչնչացնելու ամէն բան». Լիլիթ Գալստեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. 

«Այս պահին հայոց բոլոր եկեղեցիներում տարեվերջի ս. պատարագ է մատուցւում: Ի աջակցութիւն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարաւոր հաւատացեալներ են խմբւել եկեղեցիների շուրջ: Նաեւ այն պատճառով, որ որոշ թափթփուկներ, այդ թւում պետական պաշտօնեաներ, եկեղեցին անարգելու կոչեր էին հնչեցրել: Սա նոր չէ, սա ԻՔ-ի համոզումների եւ ուղղորդումների շարքից է:

Մինչ Վեհափառը կը հասնէր խորան՝ հարիւրաւոր հաւատացյալներ ձգտում էին հասնել նրա աջին, ու դէպի խորան ճանապարհը շատ երկարեց… 

Նայում եմ ու մտածում՝ թող փորձի այս օրերին այսպիսի բազմութեան մէջ յայտնւել, կամ առանց թիկնազօրի Հայոց աշխարհում շրջել նիկոլը, այն նիկոլը, որ դեռ փորձում է շահարկել ժողովրդի աջակցութիւն արտայայտութիւնը: Այն նիկոլը, որին անգամ Սիսիանի համայնքապետը չդիմաւորեց ու այդպէս էլ Սիւնիք չհասաւ՝ ճողոպրելով սիւնեցիների ցասումից: 

Բայց նիկոլն իրականում երբեք, երբեք ժողովրդի կողքին չի եղել: Ժողովուրդը նրա գործիքն է եղել ընդամենը եւ միայն...: Նրանը եղել է իշխանութեան սեւեռուն եւ հիւանդագին տենչը, փառասիրութիւնն ու ընչաքաղցութիւնը, գուցէ մանկութեան ինչ-ինչ բարդոյթների յաղթահարումն ու մտասեւեռումը…:

Ուշադիր ու մտածելով նայէք նիկոլի FB պաշտօնական էջի հիմնական նկարին. այն սպորտային կօշիկներն են, որոնցով քայլելով հասաւ ու մտաւ կառավարութեան շէնք: 

Հայաստանի եւ ոչ մի արժէք, ոչ մի խորհուրդ ու գանձ այդպէս էլ չարժանացաւ ՀՀ վարչապետի ակնածանքին եւ ուշադրութեանը... 

Ու այս պատկերը շատ բացատրելի է, ափսոս՝ շատ ուշ, շատ առումներով անվերադարձ... իսկ շատերը դեռ յամառում են իրականութիւնը հասկանալ… 

Կօշիկները միայն քայլելու խորհրդանիշ չեն, այլեւ տրորելու, փչացնելու, նւաստացնելու, քայքայելու… նա հէնց այդ առաքելութեամբ էլ եկել էր՝ իր ճանապարհին փչացնելով, տրորելով, նւաստացնելով, արժեզրկելով, վարկաբեկելով, ոչնչացնելով ամէն բան, այն ամէնն՝ ինչ ազգային էր ու մեզ ապրեցնող… անգամ մեզ ապրեցնող յաղթանակի խորհրդանիշ ԱՐՑԱԽ-ը… 

Ու աւելի սարսափելին այն է, որ շատերն անգամ հիմա չեն զգում, հրաժարւում են հասկանալ մեր կորուստների ծաւալը, ողբերգականութիւնն ու անդառնալիութիւնը…»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։