Հա

Ազգային

28/12/2020 - 12:05

«Դաւաճանի ցանցի մէջ լինելը խարան է»․ Ա․ Մինասեանը՝ «Իմ քայլի» պատգամաւորներին

Դաւաճանի ցանցի մէջ լինելը խարան է, պետականութեան դէմ ուղղւած յանցագործութիւն է, որ պատմութիւնը երբեք չի ներել ու ներում՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը ԱԺ մուտքերի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ, որում ցուցարարները «ամօթի պատ» են կազմել եւ շէնք մտնող իմքայլական պատգամաւորներին յատուկ վերաբերմունքի են արժանացնում:

«alikonline.ir» - Դաւաճանի ցանցի մէջ լինելը խարան է, պետականութեան դէմ ուղղւած յանցագործութիւն է, որ պատմութիւնը երբեք չի ներել ու ներում՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը ԱԺ մուտքերի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ, որում ցուցարարները «ամօթի պատ» են կազմել եւ շէնք մտնող իմքայլական պատգամաւորներին յատուկ վերաբերմունքի են արժանացնում:

«Պատմութեան դասագրքերում այդ մարդիկ պէտք է մնան՝ նրանք, ովքեր դաւաճանին չեն ուզում յանձնել, կը մնան որպէս հայ ժողովրդի մեծագոյն թշնամիներ եւ դաւաճաններ»,- ասաց նա։

Մինասեանը չափազանց կարեւոր է համարում, որ պատգամաւորները գիտակցեն իրենց երդման արժէքը, որի ուխտերից մէկը Հայաստանի ինքնիշխանութեան եւ հայ ժողովրդի պաշտպանութիւնն է։

«Եկել է ժամանակը, որ իրենք իրենց երդմանը տէր լինեն, իսկ դա նշանակում է պաշտօնանկ անել դաւաճանին եւ հնարաւորութիւն տալ դաւաճանական ողջ ցանցը բացայայտել, որովհետեւ առանց դրա հնարաւոր չէ Հայաստանի հետագայ զարգացումը։ Պատգամաւորները, ովքեր քիչ թէ շատ գիտակցում են ինչ բան է երդումը, ինչ բան է հայ ժողովրդի շահերը ներկայացնելը, պէտք է սթափւեն»,- ասաց նա։

Արծւիկ Մինասեանն ընդգծում է, որ սա յամառ եւ հետեւողական պայքար է, որովհետեւ գործ ունենք կազմակերպւած դաւաճանական գործողութեան հետ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդէպ։

«Սա մէկ կամ մի քանի անձի խնդիր չէ, համակարգային եւ ցանցային այս պայքարը, որ Հայաստանի Հանրապետութեան դէմ է ուղղւած եղել, եւ որի բացասական հետեւանքները մենք տեսնում ենք ի դէմս 5000-ից աւելի զոհերի, բազմահազար խեղւած ճակատագրերի, տնաւեր դարձած հայրենակիցների, անհետ կորած եւ գերեվարւած քաղաքացիների, պարզ է, որ դիմադրութիւնը լինելու էր ամուր․ դա էր պատճառը, որ այսքան երկար է տեւում»,- ասաց նա։

Փաշինեանին հեռացնելու պայքարի՝ երկար տեւելու յաջորդ պատճառը Արծւիկ Մինասեանը համարում է այն, որ իշխանութեան մէջ եղած մարդիկ, ովքեր դեռեւս չեն գիտակցել, որ կազմակերպւած յանցագործութեան հետ գործ ունենք, նրանք դեռեւս վերաիմաստաւորման փուլում են։

«Այս ակցիայի նպատակը՝ «Իմ քայլի» պատգաւամավորներին յիշեցնելն է իրենց երդման մասին»,- ասաց Մինասեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։