Հա

Ազգային

28/12/2020 - 13:00

ՀՅԴ ՀԵՄ-ի հրատապ յայտարարութիւնը. ցուցարարներին բերման ենթարկելուց 3 ժամ անց ոստիկանութիւնը հրաժարւում է ազատ արձակել վերջիններիս

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը յայտարարութիւն է տարածել այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին.

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը յայտարարութիւն է տարածել այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին.

Այսօր առաւօտեան ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան ընկերները եւ համակիրները մասնակցել են Ազգային ժողովի մուտքի դիմաց իրականացւող խաղաղ ակցիային, որի ընթացքում քաղաքացիները հաւկիթներով դիմաւորել են Հայաստանի կործանման դավադիր ծրագրին սատարող «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւորներին։

Ակցիայի ընթացքում «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանը հայհոյել է ցուցարարներին, իսկ նոյն խմբակցութեան պատգամաւոր Սիսակ Գաբրիէլեանը յարձակւել է խաղաղ ակցիա իրականացնողների վրայ։

Ոստիկանութեան կողմից պատգամաւորների այս վարքագիծը մնացել է անպատասխան, մինչդեռ խաղաղ ակցիա իրականացնող տասնեակ քաղաքացիներ ապօրինի բերման են ենթարկւել ոստիկանութեան բաժանմունքներ։

Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուց յետոյ անցել է աւելի քան 3 ժամ, սակայն ոստիկանութիւնը հրաժարւում է ազատ արձակել վերջիններիս, այդպիսով կոպտօրէն ոտնահարելով քաղաքացու իրաւունքներն ու ազատութիւնները։

Կոչ ենք անում ՀՀ ոստիկանութեանը դադարել սատարել հոգեվարքի մէջ գտնւող Հայաստանի դաւադիր իշխանութիւններին եւ գործել բացառապէս ի շահ հայրենիքի եւ հայ ժողովրդի։

 

Arfd.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։