Հա

Ազգային

28/12/2020 - 13:15

«Նիկոլ Փաշինեանը, որը մեր պառակտման, պարտութիւնների, հազարաւոր կորուստների հիմնական մեղաւորն ու պատասխանատուն է, չի կարող ՀՀ-ում ընտրութիւններ կազմակերպել». Լիլիթ Գալստեան

Նիկոլ Փաշինեանը շարունակում է պնդել, որ հարկաւոր է արտահերթ ընտրութիւններ անցկացնել, այն պարագայում, երբ մենք քաղաքական օրակարգում ունենք մէկ հարց՝ դա դաւաճանի հեռացումն է: Վարչապետը, ով դաւաճանութեան համար պէտք է դեռ պատասխան տայ դատարանում, նա բարոյական իրաւական որեւէ հիմք չունի Հայաստանում իրականացնել արտահերթ ընտրութիւններ:

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը շարունակում է պնդել, որ հարկաւոր է արտահերթ ընտրութիւններ անցկացնել, այն պարագայում, երբ մենք քաղաքական օրակարգում ունենք մէկ հարց՝ դա դաւաճանի հեռացումն է: Վարչապետը, ով դաւաճանութեան համար պէտք է դեռ պատասխան տայ դատարանում, նա բարոյական իրաւական որեւէ հիմք չունի Հայաստանում իրականացնել արտահերթ ընտրութիւններ: Այս մասին այսօր Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը: Գրում է Tert.am-ը:

«Հայրենիքի փրկութեան շարժում»-ը դեռ մէկ ամիս առաջ հանդէս եկաւ՝ ասելով, որ նախ պէտք է Հայաստանը փրկել խայտառակ կորուստներից եւ երկրում ստեղծել այնպիսի քաղաքական կլիմա հանդուրժողականութեան այնպիսի մթնոլորտ, որը բացասական լիցքաւորւած անհանդուրժողական մթնոլորտը կը կայունանայ, եւ մենք կը կարողանանք ընտրութիւններ կազմակերպել: Բայց Նիկոլ Փաշինեանը, որը մեր պառակտման, մեր պարտութիւնների մեր հազարաւոր կորուստների հիմնական մեղաւորն ու պատասխանատուն է, չի կարող Հայաստանում ընտրութիւններ կազմակերպել»,- նշեց Գալստեանը:

Նրա խօսքով՝ «Հայրենիքի փրկութեան շարժման» օրակարգում առաջնային խնդիր է դրւած՝ Նիկոլ Փաշինեանի հեռացումը, ժամանակաւոր կառավարութեան ձեւաւորումը եւ մէկ տարի յետոյ կազմակերպել արտահերթ ընտրութիւններ. «Նախեւառաջ երկրում կասեցնել երկրի գահավիժումը եւ հակաճգնաժամային քայլերով փրկել Հայաստանի հեռանկարը: Մենք այսօր ամէն վայրկեան Հայաստանի ինքնիշխանութեան կորուստ ենք արձանագրում»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։