Հա

Ազգային

05/01/2021 - 12:25

«Նիկոլն ի սկզբանէ չի հաշտւել Արցախեան յաղթանակի հետ, նա հայկական Սահակաշւիլին է». Բ. Եսայեան

Կարդացի տգէտ դաւաճանի ինքնարդարացման անյաջող փորձը։ Ընդհանուր տպաւորութիւնն այն էր, որ գրողը անթաքոյց ատելութիւն է ունեցել եւ ի սկզբանէ չի հաշտւել Արցախեան յաղթանակի հետ։ Իր բնոյթով լինելով ամէն ինչ հերքող, մինչեւ իրեն գոյութիւն ունեցած Հայաստանը իր ամբողջութեան մէջ մերժող, այս արարածը փորձ է անում իր նմաններին ներշնչել, որ Արցախեան յաղթանակն ի սկզբանէ անհեռանկար մի արկածախնդրութիւն էր, որի արդիւնքը վաղ թէ ուշ այսպիսին էր լինելու։

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«Կարդացի տգէտ դաւաճանի ինքնարդարացման անյաջող փորձը։ Ընդհանուր տպաւորութիւնն այն էր, որ գրողը անթաքոյց ատելութիւն է ունեցել եւ ի սկզբանէ չի հաշտւել Արցախեան յաղթանակի հետ։ Իր բնոյթով լինելով ամէն ինչ հերքող, մինչեւ իրեն գոյութիւն ունեցած Հայաստանը իր ամբողջութեան մէջ մերժող, այս արարածը փորձ է անում իր նմաններին ներշնչել, որ Արցախեան յաղթանակն ի սկզբանէ անհեռանկար մի արկածախնդրութիւն էր, որի արդիւնքը վաղ թէ ուշ այսպիսին էր լինելու։ Չեմ ուզում խորանալ նրա անգրագէտ ու մանիպուլեատիւ մտավարժանքներում, բայց չեմ կարող չարձանագրել մի քանի փաստ, որոնք անհերքելի են։

1. Բանակցային գործընթացը, տարբեր առաջնահերթութիւնների շուրջ, շարունակւել է 24 տարի եւ այս ընթացքում միջնորդների, այն է՝ միջազգային հանրութեան կողմից դիտարկւել է որպէս ղարաղաբեան հարցի լուծման միակ ընդունելի ճանապարհ։ Սա եղել է մեր երկրի ու նրա դիւանագիտութեան ամենամեծ յաղթանակը։

2. Արցախի հարցը երբեք չի քննարկւել որպէս Հայաստան-Ադրբեջան տարածքային վէճ։ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի սկզբունքը միշտ դրւած է եղել բոլոր փաստաթղթերի, միջնորդների բոլոր յայտարարութիւնների հիմքում:

3. Նախկին բոլոր իշխանութիւնների օրօք 5 շրջանները դիտարկւել են որպէս ԼՂՀ անվտանգութեան ապահովման ու կարգավիճակի ճանաչման համար զիջելու ենթակայ բանակցութիւնների առարկայ։ 2 շրջանների հարցը դիտարկւել է առանձին, դրանց վերադարձի հարցը միշտ առանձնացել է մնացած 5-ից։ Սա երբեք գաղտնիք չի եղել որեւէ մէկի, առաւել եւս քաղաքական ուժերի համար։

4. Շուշիի, առաւել եւս Հադրութի, Մարտունու, Մարտակերտի՝ ԼՂՀ մէջ մտնող բնակավայրերի հարցը չի եղել բանակցութիւնների սեղանին։

5. 2016-ի ապրիլեան պատերազմը տեւել է ընդամենը 4 օր եւ դադարեցւել է Ադրբեջանի դիւանագիտական ջախջախիչ պարտութեամբ։ Ալիեւի վրայ հսկայական ճնշում էր գործադրւում ԼՂՀ կարգավիճակը ճանաչելու ուղղութեամբ, միջազգային վերահսկողութեան մեխանիզմ էր պարտադրւել զինադադարի ռեժիմի պահապանումն ապահովելու համար։

6. Դաւաճանն, իշխանութեան գալով, զրոյացրեց 24 տարի տեւած բանակցութիւնների բոլոր արդիւնքները, չէզոքացրեց բոլոր ձեռքբերումները եւ միջնորդների ջանքերը։ Այս ԶՐՕ կէտից յետոյ արձանագրւած բոլոր հետեւանքները այս տգէտի պատասխանատւութիւնն են, իսկ պարտութեան ու կապիտուլեացիայի թիւ 1 մեղաւորը ինքն է։ Իր «ԶՐՕ կէտը» հռչակելով՝ դաւաճանն իր վրայ է վերցրել Արցախեան հարցի հետագայ ճակատագրի ամբողջ պատասխանատւութիւնը։

Եւ վերջինը. ո՞րն է յօդւածի նպատակը։ Ամբողջ այս «վերլուծութեան» մէջ կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ Ռուսաստանը ի սկզբանէ որդեգրել է հակահայկական դիրքորոշում, ենթատեքստում առաջ է մղում այն մտայնութիւնը, որ ռուսներն են պատասխանատու այս աղէտի համար։ Այնպէս որ, մի անգամ էլ կրկնեմ իմ համոզումը՝ նիկոլը հայկական Սահակաշւիլին է, որն իր տէրերի կողմից իշխանութեան է բերւել այս ջախջախման գնով Հայաստանը ռուսական ազդեցութեան գօտուց դուրս բերելու եւ մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը փոխելու նպատակով։ Նա օր առաջ պէտք է հեռանայ, եթէ չենք ուզում Հայաստանը տեսնել թուրքական վիլայեթ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։