Հա

Ազգային

11/01/2021 - 08:00

ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը՝ յունւարի 11-ի մոսկովեան հանդիպումներին ընդառաջ

2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրւած եռակողմ յայտարարութիւնից եւ բանաւոր գաղտնի պայմանաւորւածութիւններից յետոյ տեղի ունեցած որոշ զարգացումները իրաւամբ առաջացրել են մեր ժողովրդի դժգոհութիւնն ու կասկածը, որոնք անտեսւում են Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնին կառչած անձի կողմից։ 2021 թ. յունւարի 11-ին Մոսկւայում նախատեսւած հանդիպումների նախօրէին, նոյն կասկածելի անձնատու քայլերի հաւանականութիւնը տեղի է տւել նոր մտահոգութիւնների, որոնք հայրենիքում եւ սփիւռքում արտայայտւել են թէ՛ ժողովրդային մակարդակով եւ թէ՝ ազգային եւ քաղաքական կառոյցների, խմբաւորումների կողմից։

Հաշւի առնելով, որ ՀՀ վարչապետը, յատկապէս վերջին ամիսներին աւելի յաճախ գործում է գաղտնաբար, առանց որեւէ հաշւետւութեան, հաշւի առնելով նաեւ, որ ՀՀ մի շարք նախարարների կամ այլ պաշտոօնեաների կողմից տրւած բացատրութիւնները երաշխիք չեն կարող համարւել, որ ՀՀ վարչապետը հակասահմանադրական անձնատու նոր քայլերի չի դիմի, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն կիսում է արտայայտւած մտահոգութիւնները եւ, առ այդ, յայտարարում է.

Հայաստանի, ներառեալ՝ Արցախի եւ ընդհանրապէս հայ ժողովրդի շահերին դէմ, ՀՀ վարչապետի մասնակցութեամբ ընդունւած որեւէ որոշում կամ կայացւած համաձայնութիւն ի սկզբանէ առ ոչինչ է, որովհետեւ ՀՀ վարչապետի աթոռին կառչած անձը վերազանցել է իր սահմանադրական լիազօրութիւնները, ինչպէս եւ կորցրել է իր քաղաքական օրինականութիւնը։ ՀՀ վարչապետի մասնակցութեամբ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած ընդունւած որեւէ հակասահմանադրական որոշման համար պատասխանատու են Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների բոլոր մակարդակների ընտրւած կամ նշանակւած պաշտօնռաները, որոնց պաշտօնների շրջանակում են Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների ամբողջականութեան, անվտանգութեան եւ սահմանադրական կարգի պաշտպանութիւնը. այդ պաշտօնեաները պարտաւոր են ամէն ջանք թափել կասեցնելու հակասահմանադրական այդ քայլերի աղէտալի ընթացքը՝ պաշտպանելով մեր ժողովրդին եւ երկու պետութիւնների շահերը։ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների գոյութեանը, անվտանգութեանը եւ անկախութեանը սպառնացող այս ընթացքը կասեցնելու ամենաճիշտ տարբերակը ՀՀ վարչապետի հեռացմամբ նախատեսւած գործընթացն է, որը հնարաւորութիւն կը տայ ազգային միասնականութեամբ դիմագրաւելու բոլոր սպառնալիքները։ 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի դէմ սանձազերծւած պատերազմն ու 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրւած եռակողմ յայտարարութիւնը ստեղծել են նոր իրավիճակ, երբ տակաւին չկարգաւորւած է մնում Արցախի հիմնահարցը՝ նոր անորոշութիւններով հանդերձ։ Առ այդ, միաջազգային համայնքի կողմից հարցի կարգաւորման միջնորդութեամբ լիազօրւած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետութիւնները, շարունակելով համանախագահող երկիր Ռուսաստանի կողմից արդէն իսկ իրականացւած՝ պատերազմը դադարեցնելու եւ խաղաղապահ ուժեր տեղակայելու դրական միջնորդական նախաձեռնութիւնները, պարտաւոր են քայլեր ձեռնարկել կասեցնելու համար Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հայութեանը սպառնացող ծրագրերը, տարածաշրջանում հաստատելով կայունութիւն եւ խաղաղութիւն՝ միջազգային օրէնքի եւ սկզբունքների համաձայն կարգաւորելու Արցախի հիմնահարցը։

ՀՅԴ ԲԻՒՐՕ

10 յունւարի 2021 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։