Print this page
11/01/2021 - 12:50

«Դուք տեղ չունէք ՀՀ ԱԺ-ում, եթէ արժանապատւութեան, ինքնասիրութեան նշոյլ կայ ձեր մէջ, դուրս եկէք «Իմ քայլ»-ից ու ՔՊ-ից եւ միացէք ժողովրդին». ՀՅԴ Երեւանի ՔԿ

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէն իր ֆէյսբուքեան պաշտօնական էջում յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«alikonline.ir» - ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէն իր ֆէյսբուքեան պաշտօնական էջում յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«ԱԺ պատգամաւոր Սոֆիա Յովսէփեանի «Իմ քայլը» խմբակցութիւնից դուրս գալուց յետոյ նոյն խմբակցութեան անդամներ սկսեցին տարածել այն գաղափարը, որ Ս․ Յովսէփեանը ընտրւել է Նիկոլ Փաշինեանի անւան շնորհիւ, ու եթէ Փաշինեանի պայուսակն էլ լինէր թեկնածու՝ ընտրւելու էր ԱԺ-ի անդամ։

Սոֆիա Յովսէփեանի եւ «Իմ քայլ»-ից դուրս եկած միւս պատգամաւորների մասին այս թեզը տարածելով՝ յիշեալ խմբակցութեան պատգամաւորները՝

1- ընդունում են որ, իրենք բոլորն էլ նւազ արժանիքներ ունեն, քան Նիկոլի պայուսակը, շիշը կամ սելֆիի փայտիկը,

2- ընդունում են, որ իրենց հաւատարմութիւնը առաջին հերթին Նիկոլ Փաշինեանի նկատմամբ է եւ ո՛չ Հայաստանի Հանրապետութեան, Հայաստան հայրենիքին ու հայ ժողովրդին,

3- անպատւում են ՀՀ «հպարտ» քաղաքացիներին, որոնք քւէարկել են իրենց օգտին՝ համարելով որ նրանք անկարող են հասկանալ անհատի արժանիքները եւ ի վիճակի չեն ազատ ընտրութիւն կատարելու։

Հետեւաբար, դուք տեղ չունէք ՀՀ ԱԺ-ում։ Իսկ եթէ ուզում էք հակառակը փաստել, եթէ արժանապատւութեան, ինքնասիրութեան նշոյլ կայ ձեր մէջ, դուրս եկէք «Իմ քայլ»-ից ու ՔՊ-ից եւ միացէք ժողովրդին։ Այլապէս, դուք էլ էք կանգնելու ՀՀ Արդարադատութեան, հայ ժողովրդի եւ պատմութեան դատաստանների առաջ»:

Յարակից լուրեր