Հա

Ազգային

12/01/2021 - 09:40

«Դաւաճան Փաշինեանը Մոսկւայում կանաչ լոյս վառեց թուրքական վաղեմի երազանքի՝ Պանթուրքիզմի իրականացման համար». Լիլիթ Գալստեան

«Այսօր (յունւարի 11-ԽՄԲ.) Մոսկւայում տեղի ունեցած Ալիեւ-Փաշինեան հանդիպումը համարում եմ Հայաստանում վարչապետի աթոռը զաւթած անձի հերթական դաւաճանական քայլը՝ հայ ժողովրդի նկատմամբ»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը՝ վերլուծելով Մոսկւայում աւարտւած եռակողմ հանդիպման արդիւնքները։

«alikonline.ir» - «Այսօր (յունւարի 11-ԽՄԲ.) Մոսկւայում տեղի ունեցած Ալիեւ-Փաշինեան հանդիպումը համարում եմ Հայաստանում վարչապետի աթոռը զաւթած անձի հերթական դաւաճանական քայլը՝ հայ ժողովրդի նկատմամբ»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը՝ վերլուծելով Մոսկւայում աւարտւած եռակողմ հանդիպման արդիւնքները։

«Փաշինեանի ստեոպիկսաֆարեանական սազանդարներն օրեր շարունակ թմբկահարում էին, թէ «Հայրենիքի փրկութեան շարժում»-ը հնարաւորութիւններ չի տալիս, որպէսզի Նիկոլը հանգիստ խղճով գնայ մոսկովեան հանդիպմանը, որտեղ նա, իբր, Հայաստանի համար կարեւորագոյն հարցեր պէտք է լուծի, այնինչ, բառացիօրէն րոպէներ առաջ մենք տեսանք, թէ ինչով էր իրականում զբաղւած եղել Մոսկւայում Նիկոլ Փաշինեանը: Ըստ եռակողմ ձեւաչափով ղեկավարների ամփոփիչ ելոյթների, ակնյայտ էր, որ Փաշինեանն անկարող է եղել լուծելու մեր հասարակութեան համար հրադադարից յետոյ, թերեւս, ամենակարեւոր եւ զգայուն հարցը՝ գերիների փոխանակման խնդիրը: Նա ինքը դժգոհութիւն յայտնեց այդ առիթով, իր եզրափակիչ խօսքում յայտնելով, թէ հանդիպման ընթացքում իրեն չի յաջողւել հարցի լուծման վերաբերեալ որեւէ պայմանաւորւածութեան գալ: Հետեւաբար, ես ուզում եմ հասկանալ՝ իսկ ի՞նչ հարց լուծեց այնտեղ այսօր Նիկոլ Փաշինեանն՝ ի օգուտ հայկական կողմի… Թերեւս ոչ մի, ինչն, իհարկէ, սպասելի էր, որովհետեւ խայտառակ կերպով պարտւած ստահակը, նմանօրինակ բանակցութեանը մասնակցելու իրաւունք ուղղակի չունէր: Ի դէմս Ալիեւի քամահրական ե հեգնական վերաբերմունքի, մենք ականատես եղանք Փաշինեանի հերթական անարժանապատիւ նւաստացման տեսարանին: Իհարկէ, Փաշինեանը վաղուց արդէն քաղաքական դիակ է, պարզապէս ցաւալին այն է, որ նւաստացնելով Հայաստանի Հանրապետութեան դէ իւրէ ղեկավարին, Ալիեւն, այսպիսով, նւաստացնում է նաեւ մեզ ու մեր երկիրը»,- նշել է Լիլիթ Գալստեանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիեւի եզրափակիչ խօսքում յիշատակւած՝ տարածաշրջանային տրանսպորտային միջոցների վերաբերեալ այսօր ձեռք բերւած բարենպաստ պայմանաւորւածութեան մասին յայտարարութեանը՝ Լիլիթ Գալստեանը նկատեց՝ Փաշինեանի մոսկովեան այցի գլխաւոր նպատակը Մեղրիով թուրքի ոտքը Հայաստանի տարածքում բացելն էր. «Փաստօրէն, Նիկոլին նւաստացնելով, Ադրբեջանն այսօրւայ բանակցութիւններից կորզեց մէկ օրակարգ՝ Մեղրիով տրանսպորտային ճանապարհի բացում դէպի Նախիջեւան, որի մասին խօսելիս, Ալիեւը լկտիաբար յայտարարեց, թէ դրանից օգտւելու են նաեւ տարածաշրջանի այլ երկրներ նոյնպէս… Իսկ ովքեր են մեր տարածաշրջանի այլ երկրները՝ պարզ չէ՞, որ Թուրքիան: Յանուն ինչի՞ է Թուրքիան աւելի քան մէկ հարիւրամեակ պայքարել Մեղրիի նւաճման համար՝ բացառապէս Պանթուրքիզմի երազանք իրականութիւն դարձնելու նպատակի համար: Հետեւաբար, փաստենք, որ դաւաճան Փաշինեանն այսօր Մոսկւայում կանաչ լոյս վառեց թուրքական վաղեմի երազանքի՝ Պանթուրքիզմի իրականացման համար»,- արձանագրել է Լիլիթ Գալստեանը:

Ամփոփելով հանդիպման իր տպաւորութիւնները, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը ցաւով նկատել է՝ ակնյայտ էր, որ Ադրբեջանն իր համար փառահեղ յաղթանակի մի նոր էջ է բացում, թողնելով մեզ մեր 5000 անմեղ զոհերի, 10,000-ից աւել վիրաւորների եւ դեռ անյայտ թւով անհետ կորածների ու գերեվարւածների անորոշ ճակատագրի, կորցրած հայրենիքի ու պարտութեան զգացողութեան, պառակտւած հասարակութեան եւ անհեռանկար պետականութեան հետ, ինչը Նիկոլ Փաշինեանի նւէրն էր՝ հայ ժողովրդին: Ըստ վերջինիս, պակաս ցաւալի եւ անպատւաբեր չէ նաեւ այն հանգամանքը, որ վերոյիշեալ պարտութիւնը մենք դեռեւս շարունակում ենք կրել դաւաճան եւ ստահակ, թրքահպատակ Նիկոլ Փաշինեանի հետ:

Լիլիթ Գալստեանը փաստել է նաեւ. «Երբ ստահակ եւ դաւաճան Փաշինեանը հասկացավ, որ ինքն այսօրւայ հանդիպմանը յաջողութեան չի հասնում՝ որեւէ կերպ լուծելու այս պահին մեր ժողովրդի առաջ ծառացած ամենազգայուն խնդիրը՝ գերիների վերադարձի հարցը, նա պարտաւոր էր այդ նւաստացուցիչ հանդիպման աւարտին ուղղակի թողնել ու դուրս գալ դահլիճից, ոչ թէ կանգնել ու Ալիեւի հեգնական ու արհամարհական վերաբերմունքի ներքոյ պարտւողական ելոյթ ունենալ: Իրականում, Նիկոլ Փաշինեանը մեր ձախողումների եւ պետականութեան ոչնչացման խորհրդանիշն է, նա որեւէ դրական ձեռքբերում մեր երկրի համար չի կարող բերել: Այս մարդը մեր համազգային ամօթն է, մեր կորուստների գլխաւոր մեղաւորն ու պատճառը: Նա յստակ յանձնառութեամբ է իշխանութեան եկել՝ քանդելու Հայոց պետականութիւնը, իսկ այդ հանձնառութիւնը նա ստացել է մեր վաղեմի եւ ոխերիմ թշնամիներից, ինչն էլ մինչ այս պահը «պատւով» եւ անշեղօրէն կատարում է: Հետեւաբար, դաւաճանին օր առաջ հեռացնելու եւ պատասխանատւութեան ենթարկելու օրակարգը շարունակում է մնալ «Հայրենիքի փրկութեան շարժման» գլխաջոր ու առաջնային նպատակը»։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։