Հա

Ազգային

16/01/2021 - 08:20

«Իւրաքանչիւր արժանապատիւ քաղաքացու խնդիրն այսօր դաւաճաններին հեռացնելն է»․ Իշխան Սաղաթելեան

ԻւրաքանչԻւր արժանապատիւ քաղաքացու խնդիրն այսօր այս դաւաճաններին հեռացնելն է՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց «Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը գիւմրեցիների հետ հանդիպման ժամանակ։

«alikonline.ir» - ԻւրաքանչԻւր արժանապատիւ քաղաքացու խնդիրն այսօր այս դաւաճաններին հեռացնելն է՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց «Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը գիւմրեցիների հետ հանդիպման ժամանակ։ «Հայրենիքի փրկութեան շարժումը» այցելութիւններ է նախաձեռնել ՀՀ տարբեր մարզեր՝ ներկայացնելու իր ծրագրերը եւ հիմնաւորելու դաւաճան իշխանութիւնների րոպէ առաջ հեռացման անհրաժեշտութիւնը։ Առաջին հանդիպումը Շիրակի մարզում էր։

«2.5 տարի առաջ Հայաստանում իշխանութեան եկան մի խումբ անձինք, ովքեր իրենց գործունէութեան արդիւնքում հետեւողականօրէն թուլացրին մեր ազգային դիմադրողականութիւնը, քայքայեցին բանակը, պառակտեցին հասարակութիւնը, վարեցին սխալ, անհետեւողական, դաւաճանական արտաքին քաղաքականութիւն, երկիրը հասցրին պատերազմի, պատերազմի ընթացքում ցուցաբերեցին դավւաճանութիւն, անգործութիւն։ Ու դրա հետեւանքով կորցրինք մեր հայրենիքի՝ Արցախի, 70 տոկոսը, տւեցինք 5000-ից աւելի զոհ, 10 հազարից աւելի վիրաւորներ եւ այսօր մեր երկիրը գտնւում է ծանր վիճակի մէջ»,- նշեց Իշխան Սաղաթելեանը։

Նա պատահական չհամարեց, որ, նոյեմբերի 9-ից սկսած, ստեղծւեց «Հայրենիքի փրկութեան շարժումը»․ որովհետեւ իրենցը ոչ թէ իշխանութեան համար մղւող պայքար է, այլ հայրենիքը փրկելու պայքար, եւ դրա առաջին քայլը այսօրւայ դաւաճան իշխանութեան՝ րոպէ առաջ հեռանալն է։

«Այսօր Հայաստանում կայ իշխանութիւն, ով ի վիճակի չէ պաշտպանել մեր պետութեան շահերը, իրաւունքները, կառչել է աթոռից, պոկ չի գալիս եւ հետեւողականօրէն տանում է մեր պետութիւնը դէպի կործանում։ Այսօր իւրաքանչիւր արժանապատիւ, գիտակից, հասկացող, իր ազգի, պետութեան մասին մտածող քաղաքացու թիջ 1 խնդիրը՝ կազմակերպել, փողոց դուրս գալ, այս դաջաճաններին հեռացնելն է։ Սա պէտք է լինի համահայկական պահանջ», -նշեց Իշխան Սաղաթելեանը։

Նրա համոզմամբ, այլ ճանապարհ չկայ, որովհետեւ համակերպւել այս վիճակին՝ նշանակում է համակերպւել հայրենիքը կորցնելու հետ, նշանակում է համակերպւել աւելի աղքատ վիճակում մեր գոյութիւնը շարունակելուն։

Նա կոչ արեց համախմբւել, կազմակերպւել եւ միաւորել ուժերը նպատակին հասնելու համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։