Հա

Ազգային

16/01/2021 - 09:55

«ՔՊ-ն մարդկանց ցաւի վրայ փորձում է քաղաքական դիւիդենտներ շահել». Արթուր Խաչատրեան

Եթէ իշխող թիմը մտածէր գերիների մասին, ապա գերիների վերադարձի հարցը գոնէ առաջինը կը լինէր օրակարգում՝ ըստ Yerkir.am-ի յայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը գիւմրեցիների հետ հանդիպումից յետոյ լրագրողների հետ զրոյցում։

«alikonline.ir» - Եթէ իշխող թիմը մտածէր գերիների մասին, ապա գերիների վերադարձի հարցը գոնէ առաջինը կը լինէր օրակարգում՝ ըստ Yerkir.am-ի յայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը գիւմրեցիների հետ հանդիպումից յետոյ լրագրողների հետ զրոյցում։

Շիրակի մարզ՝ հանդիպման գնացող, «Հայրենիքի փրկութեան շարժման» անդամների ճանապարհը մի խումբ քաղաքացիներ փակել էին, եւ լրագրողներին հետաքրքրում էր՝ արդեօ՞ք կազմակերպիչը իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնն էր։

«Կազմակերպիչը չեմ կարող ասել՝ ով է եղել, բայց այն, որ ՔՊ կողմից պէտք է սադրանք լինէր, դա բնական էր։ 20-30 հոգի մարդ էին։ Ցաւօք սրտի, շատ տգեղ խաղ են խաղում՝ հաշւի առնելով, որ Շիրակի մարզից 60-ից աւելի գերեվարւած անձինք կան, լուրեր են տարածում, որ, եթէ ընդդիմութիւնը գայ, այս հարցը չի լուծւի։ Նրանց ասում են՝ դուք ձեր երեխաներին էք ուզում, գնացէք՝ Նիկոլից ուզէք։ Շատ տգեղ բան են անում, փորձում են իրենց կատարած ձախողումը կոծկել եւ մարդկանց այդ ցաւի վրայ փորձում են քաղաքական դիւիդենտներ շահել։ Շատ տգեղ էր, բայց տեսաք, որ 20 հոգի մարդ էր ընդամենը, այստեղ՝ հանդիպման դահլիճում,  30 անգամ աւելի շատ մարդ կար, քան նրանք, ովքեր ճանապարհ էին փակել»,- ասաց Արթուր Խաչատրեանը։

Նա նշեց, որ իրենք բազմաթիւ անգամներ հանդիպել են նաեւ գերիներ ունեցող ընտանիքների հետ, ներկայացրել են այս ամէնը եւ ասել, որ սխալ հասցէատեր են ընտրել՝ այս իշխանութիւնները ցոյց տւեցին, որ ձախողել են, չեն կարողանում այդ հարցը լուծել։

Նրա բնորոշմամաբ՝ պարզ տրամաբանութիւն է, եթէ զիջեցիր բոլոր այն տարածքները, որտեղ թուրքը չէր մտել, ապա ինչպէ՞ս պէտք է ճնշում բանեցնես, որ գերիներին վերադարձնեն։

«Իրենք իրենց հնարաւորութիւնը բաց թողեցին կա՛մ դաւաճանութեան, կա՛մ կատարեալ ապիկարութեան հետեւանքով»,- ասաց Արթուր Խաչատրեանը։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։