Հա

Ազգային

16/01/2021 - 13:50

«Կորցրել ենք մեր սուվերենութիւնն ու տարածաշրջանային սուբիեկտ լինելու հանգամանքը». Բ. Եսայեան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«Այս երկու քարտէզների տարբերութիւնը միայն փոփոխւած սահմանները, Արցախի, հիմա նաեւ Հայաստանի կողմից կորցրած տարածքները, տասնեակ հազարաւոր փախստականները, աւելի քան տասը հազար վիրաւորները, հինգ հազար զոհւածները, այդքան էլ սգաւոր ընտանիքները, հազարաւոր անհետ կորածները, հարիւրաւոր գերիները, Արցախեան առաջին հերոսամարտում իրենց կեանքը տւած հազարաւոր հերոսները, ցուրտ ու մութ տարիները յաղթահարած, յաղթած հայ ժողովրդի խոցւած արժանապատւութիւնը, Սփիւռքում մեր հայրենակիցների գլխահակ, ամօթահար վիճակը չէ միայն։ Հայաստանի անկախացումից եւ Արցախեան յաղթանակից յետոյ Հայաստանի Հանրապետութիւնը, իր մարտունակ բանակով, դարձել էր տարածաշրջանում հաշւառելի գործօն, գերտէրութիւններն իրենց ծրագրերը կազմելիս մեր երկիրը դիտարկում էին որպէս այստեղ հնարաւոր զարգացումների վրայ ազդելու ունակ մի պետութիւն։

Ցաւօք, ապաշնորհների ու դաւաճանների խմբակն ընդամենը երկուսուկէս տարում քանդեց Հայաստանի նոյնիսկ ամենակայացած պետական ինստիտուտները, որի հետեւանքը եղաւ իրենց կողմից ստորագրած կապիտուլեացիոն փաստաթուղթը։ Արդիւնքում մենք, վերոյիշեալ կորուստներից բացի, կորցրել ենք ոչ միայն տարածաշրջանային սուբիեկտ լինելու հանգամանքը, այլեւ մեր սուվերենութեան զգալի մասը, վերածւելով ռուսական ֆորպոստի։ Մեզ վերաբերող հարցերն արդէն քննարկւում են ոչ թէ վարչապետի աթոռին փռւած փալասի, այլ Ռուսաստանի նախագահի հետ, մեր համար կենսական, հայ ազգի գոյաբանական հարցերը լուծւում են, հիմնւելով ոչ թէ մեր ազգային շահերի գնահատման վրայ, այլ ելնելով նրանից, թէ ինչքանով են դրանք համընկնում Ռուսաստանի շահերի հետ։

Ու ողբերգութիւնն այն է, որ այսքանից յետոյ այդ ոչնչութիւնը դեռ զբաղեցնում է վարչապետի պաշտօնը եւ կան նրան պաշտպանող հայազգի արարածներ»։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։