Հա

Ազգային

21/01/2021 - 19:30

«Դաւաճան մոլագարից ի՞նչ սպասել. եթէ ԵՊՀ-ն աւարտած լինէր, կիմանար՝ Շուշին ինչ առանցքային դեր է ունեցել քաղաքական ու մշակութային կեանքում». Լ. Գալստեանը՝ Փաշինեանի յայտարարութիւնների մասին

Դժւարանում եմ ասել՝ Նիկոլի մօտ ցինի՞զմն է շատ, տգիտութի՞ւնը, թէ՞ մոլագարութիւնը. իրականում այս բոլորը միասին, նաեւ՝ հասարակութեան պակաս կրթւած զանգւածին մոլորեցնելու մարմաջը, սա իր հիմնական զէնքն է, իր թիմի հիմնական գործելաոճը:

«alikonline.ir» - Դժւարանում եմ ասել՝ Նիկոլի մօտ ցինի՞զմն է շատ, տգիտութի՞ւնը, թէ՞ մոլագարութիւնը. իրականում այս բոլորը միասին, նաեւ՝ հասարակութեան պակաս կրթւած զանգւածին մոլորեցնելու մարմաջը, սա իր հիմնական զէնքն է, իր թիմի հիմնական գործելաոճը: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի՝ երէկ Ազգային ժողովում արւած այն յայտարարութեանը՝ երբեք այսքան գերի չի վերադարձւել Հայաստան, քան նոյեմբերի 9-ից յետոյ։

«Շատ ցաւալի է, որ այս որակներով մէկը դեռ շարունակում է դէ ֆակտօ լինել ՀՀ վարչապետը: Սա ողբերգութիւն է: Նաեւ այն է ողբերգութիւն, որ խորհրդարանում նստած քաղաքական մեծամասնութիւնը խոնարհաբար լսում է այս զառանցանքը: Դժւար չէ պատկերացնել, թէ միջազգային հանրութիւնն ինչպէս է հրճւում այս անմեղսունակութեան վրայ: Կարծում էք նա ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական փողոցային ֆոլկլորի հերոս դարձել: Երկիրն է ափսոս. պետականութիւնը մեր աչքի առաջ փշուր-փշուր ապամոնտաժւում է: Նիկոլը գողացել է պետութիւնը, ոչ մի ինստիտուտ չի աշխատում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Փաշինեանի արած մէկ այլ յայտարարութեանը՝ «Ուզում էք ասել 90 տոկոս եւ աւելի ադրբեջանական բնակչութիւն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով», Գալստեանը նշեց՝ դաւաճան մոլագարից ի՞նչ սպասել:

«Եթէ պետական համալսարանն աւարտած լինէր կամ գոնէ դասի գնացած լինէր՝ կիմանար, թէ Շուշին հայ հասարակական-քաղաքական ու մշակութային կեանքում ինչ առանցքային դերակատարութիւն է ունեցել: Բայց այդ ազգադաւ դաւաճանը եկել է սպասարկելու թուրք-ադրբեջանական շահերը, ինքը նրանց հերոսն է: Այսօր ադրբեջանական մամուլը ցնծում էր դրա մտքի գոհարներից: Չեմ զարմանայ, որ վաղն էլ հայերիս մեղադրի Ցեղասպանութեան մէջ: Գուցէ, իսկապէս, փորձում է անմեղսունակութեան կանխավարկածով վաղը միւս օրը խուսափել դատարանի առջեւ կանգնելուց: Կամ Հայաստանից փախչելու հող է նախապատրաստում: Ամէն դէպքում, սա ոչ ադեկվատ մարդու զառանցանք է»,- յայտարարեց Գալստեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։