Հա

Ազգային

23/01/2021 - 12:20

«Նիկոլը կեղծելու է ընտրութիւնները, որովհետեւ եթէ ինքը չվերընտրւի, ինքը դատւելու է». Իշխան Սաղաթելեան

«Մեզանից որեւէ մէկը դէմ չէ արտահերթ ընտրութիւններին։ Ըստ էութեան, արտահերթ ընտրութիւնը մեր պահանջն է եղել»,- ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան անդամների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը։ 

«alikonline.ir» - «Մեզանից որեւէ մէկը դէմ չէ արտահերթ ընտրութիւններին։ Ըստ էութեան, արտահերթ ընտրութիւնը մեր պահանջն է եղել»,- ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան անդամների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը։ Գրում է Panorama.am-ը:

Նրա խօսքով, այժմ Նիկոլ Փաշինեանը վերցրել ու իրենց պահանջը փոխում է հէնց իրենց դէմ, ասում, որ ընդդիմադիր կուսկացութիւնները համաձայն չեն, որ երկրում արտահերթ ընտրութիւն լինի։

«Բայց դա մեր պահանջն է եղել։ Մենք արտահերթ ընտրութեան հետ կապւած կարեւոր սկզբունք ենք դրել՝ դու չպէտք է վարչապետ լինես։

Ինչո՞ւ չպէտք է Նիկոլը լինի վարչապետ ընտրութիւնների ժամանակ։ Պարզ պատճառով. եթէ, օրինակ, 5 ամիս յետոյ են այդ ընտրութիւնները լինում ու ինքը շարունակում է կառչել այդ աթոռից, նա այս 5 ամսւայ մէջ որեւէ բանով չի զբաղւելու բացի ընտրութիւններին նախապատրաստւելուց։

Այսինքն երկիրը քանդւելու է, թշնամին առաջ է գալու, մեր երկրի խնդիրները շարունակելու են օրէցօր աւելանալ։ Իր մէկ օր աւելի մնալը կորուստ է մեր երկրի համար։ Ինքը կառչելու է իր աթոռից, ամբողջ ռեսուրսը դնելու է ընտրութիւններին պատրաստւելու համար։

Ինչի՞ է կեղծելու ընտրութիւնները։ Պարզ պատճառով։ Եթէ ինքը չվերընտրւի, ինքը դատւելու է»,- ասել է նա։

Ի. Սաղաթելեանի խօսքով, վիրաւորանք է ժողովրդին, որ ասում են՝ Նիկոլը մեր ժողովրդի մեծամասնութեան վստահութիւնն ունի. «Ո՞նց կարայ մի մարդը գնայ, մեր երկրի կէսը տայ, այդքան դաւաճանութիւն անի, այս ազգին բերի, հասցնի այս օրին ու ասի՝ ունեմ ժողովրդի իշխանութիւն, մեծամասնութիւնն ինձ հետ է։ Ընդհանրապէս, պոպուլիստները կարող են մի անգամ խաբել ժողովրդին։ Այդ մարդիկ մէկ անգամ կարողանում են իրենց ժողովրդին խաբել, երկրորդ անգամ չեն կարողանում։

Նա կեղծելու է ընտրութիւնները, եւ եթէ ինքը Գագիկ Ջհանգիրեանին բերում է ԲԴԽ, ու դրանից յետոյ խօսում արդար ընտրութեան մասին, սա արդէն ծիծաղելու է, քանի որ այս երկրի թիւ մէկ ընտրակեղծածարարն այդ մարդն է եղել»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։