Հա

Ազգային

24/01/2021 - 08:15

«Փաշինեանի մէկ օր աւելի մնալը կորուստ է մեր երկրի համար». Իշխան Սաղաթելեան

«Մեզանից որեւէ մէկը դէմ չէ արտահերթ ընտրութիւններին։ Ըստ էութեան, արտահերթ ընտրութիւնը մեր պահանջն է եղել»,- ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան անդամների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող Իշխան Սաղաթելեանը։

«alikonline.ir» - «Մեզանից որեւէ մէկը դէմ չէ արտահերթ ընտրութիւններին։ Ըստ էութեան, արտահերթ ընտրութիւնը մեր պահանջն է եղել»,- ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան անդամների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող Իշխան Սաղաթելեանը։

Նրա խօսքով, այժմ Նիկոլ Փաշինեանը վերցրել ու իրենց պահանջը փոխում է հէնց իրենց դէմ, ասում, որ ընդդիմադիր կուսկացութիւնները համաձայն չեն, որ երկրում արտահերթ ընտրութիւն լինի։

«Բայց դա մեր պահանջն է եղել։ Մենք արտահերթ ընտրութեան հետ կապւած կարեւոր սկզբունք ենք դրել՝ դու չպէտք է վարչապետ լինես։

Ինչո՞ւ չպէտք է Նիկոլը լինի վարչապետ ընտրութիւնների ժամանակ։ Պարզ պատճառով. եթէ, օրինակ, 5 ամիս յետոյ են այդ ընտրութիւնները լինում ու ինքը շարունակում է կառչել այդ աթոռից, նա այս 5 ամսում որեւէ բանով չի զբաղւելու բացի ընտրութիւններին նախապատրաստւելուց։ Այսինքն երկիրը քանդւելու է, թշնամին առաջ է գալու, մեր երկրի խնդիրները շարունակելու են օրէցօր աւելանալ։ Իր մէկ օր աւելի մնալը կորուստ է մեր երկրի համար։ Ինքը կառչելու է իր աթոռից, ամբողջ ռեսուրսը դնելու է ընտրութիւններին պատրաստւելու համար։

Ինչի՞ է կեղծելու ընտրութիւնները։ Պարզ պատճառով։ Եթէ ինքը չվերընտրւի, ինքը դատւելու է»,- ասել է նա։

Իշխան Սաղաթելեանի խօսքով, վիրաւորանք է ժողովրդին, որ ասում են՝ Նիկոլը մեր ժողովրդի մեծամասնութեան վստահութիւնն ունի. «Պոպուլիստները կարող են մէկ անգամ խաբել ժողովրդին։ Երկրորդ անգամ չեն կարող։

Աշխարհում չկայ նման օրինակ: Նա կեղծելու է ընտրութիւնները: ՀԻմա խիստ ունի դրա անհրաժեշտութիւնը եւ եթէ ինքը Ջհանգիրեանին բերում է ԲԴԽ, ու դրանից յետոյ խօսում արդար ընտրութեան մասին, սա արդէն ծիծաղելի է, որովհետեւ այս երկրի թիւ մէկ ընտրակեղծածարարն այդ մարդն է եղել»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։