Հա

Ազգային

03/02/2021 - 10:50

Շուշին հայկական է եւ ոչ մի քննարկման ենթակայ չէ. Իսկ ինչուների պատասխանը աւելի քան պարզ է

Չեմ ուզում խօսել Շուշիի պատմութեան մասին, սակայն այն որ Շուշին, Արցախի քաղաքական եւ մշակութային կենտրոնն է եղել ու մնում է հայկական, դա որեւէ քննարկման ենթակայ չէ, անկախ նրանից, թէ վարչապետի աթոռից կպած անհատը եւ իր կողմնակիցները ինչ արտայայտութիւններ են անելու եւ ինչ ստեր են յօրինելու այդ մասին:

ՎԱՀԷ ԹՈՐՈՍԵԱՆ

 

Ինչո՞ւ էր Աննա Յակոբեանը, Մեհրիբանին հրաւիրում Շուշի թէյ խմելու եւ մուղամ լսելու:

Ինչո՞ւ Շուշին յանձնւեց թշնամուն, եւ այնուհետեւ կնքւեց հրադադարը:

Ինչո՞ւ էր «Շուշին դժբախտ եւ դժգոյն» քաղաք:

Եթէ Արցախը Հայաստան է եւ վերջ, ինչո՞ւ Շուշին հայկական չէ:

Եւ մի շարք ուրիշ ինչուներ Շուշիի եւ ընդհանրապէս Արցախի կապակցութեամբ:

Չեմ ուզում խօսել Շուշիի պատմութեան մասին, սակայն այն որ Շուշին, Արցախի քաղաքական եւ մշակութային կենտրոնն է եղել ու մնում է հայկական, դա որեւէ քննարկման ենթակայ չէ, անկախ նրանից, թէ վարչապետի աթոռից կպած անհատը եւ իր կողմնակիցները ինչ արտայայտութիւններ են անելու եւ ինչ ստեր են յօրինելու այդ մասին:

Վերը նշւած հարցաումները բոլորն էլ ունեն յստակ պատասխաններ:

Նիկոլ Փաշինեանն իր «յեղափոխութիւն»-ից յետոյ ծրագրւած եւ կազմակերպւած ձեւով սկսեց հարւածի տակ առնել ազգային արժէքները, լաւ գիտակցելով, որ եթէ ազգին զրկես ազգային արժէքներից յաջողելու ես նրան վերածելու ժողովրդի եւ վարւես նրա հետ ինչպէս կուզես: Շուշին այդ ազգային արժէքներից մէկն էր՝ Հայ ժողովրդի յաղթանակի սիմւոլը:

Այդ անձնաւորութիւնն իր իշխանութեան առաջին օրւանից սկսեց հարւածել Շուշիին իր կնոջ շուրթերով՝ լաւապէս գիտակցելով, որ Շուշիին հարւած հասցնելով եւ թշնամուն յանձնելով, կոտրւելու են հայ ժողովրդի ողնասիւնն ու յաղթական ոգին:

Շուշին յանձնւեց թշնամուն մեծագոյն դաւադրութեան արդիւնքում եւ առանց որեւէ լուրջ դիմադրութեան: Այստեղ ոչ մի պատահականութիւն չկար, երբ Շուշին յանձնւեց հէնց Ադրբեջանի դրօշի օրը, երբ նախքան Շուշիի յանձնումը հրադադար չկնքւեց եւ այդքան զոհեր ունեցանք։ Պատահական չէ նաեւ գերիներին վերադարձնելու եւ անյայտ կորածներին գտնելու ուղղութեամբ կառավարութեան խիստ անգործութիւնը եւ պասիւ լինելը: Այս ամենը մանրամասն մտածւած ու ծրագրւած գործողութիւններ են եղել՝ վարչապետի աթոռին նստած անձնաւորութեան կողմից:

Այն օրերին թէեւ մի շարք քաղաքական գործիչներ ու մտաւորականներ զգուշացնում էին այդ մասին, սակայն ժողովրդի մեծամասնութիւը լուրջ չէր ընդունում դա:

Շուշին յանձնելու հարւածը այնքան ծանր ու անհաւատալի էր, որը մինչեւ օրս հայ ազգը շոկի մէջ է: Բայց շոկի մէջ ընկնելով ու յուզմունքի արտայայտութիւններով հայրենիքը չենք փրկելու: Հիմա ժամանակն է, որպէսզի համայն հայութիւնը արթնանայ եւ գիտակցի, թէ ինչ է սպասւում իրեն։ Մէկ է՝ Նիկոլը գնալու է, բայց ինչքան ուշ գնայ այդքան իր կողմից հայութեանն ու Հայաստանին հասցւած վնասը անդառնալի է լինելու:

 

Նոր Ջուղա

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։