Հա

Ազգային

03/02/2021 - 12:30

Իշխան Սաղաթելեանը գիտի` երբ հնարաւոր կը լինի վերադարձնել Շուշին ու Հադրութը

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թէ իրենք ինչպէս են պատկերացնում արցախեան հարցի լուծումը։

«alikonline.ir» - ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թէ իրենք ինչպէս են պատկերացնում արցախեան հարցի լուծումը։

Իշխան Սաղաթելեանի դիտարկմամբ` նախ պէտք է բացառել Արցախի կարգավիճակի ամրագրումն Ադրբեջանի կազմում, երկրորդ` շատ արագ եւ շտապ կերպով պէտք է մշակւի ընդհանուր ռազմավարական հայեցակարգ, որն ունենայ երկու կարեւոր բաղադրիչ` նոր իրավիճակում Արցախի ժողովրդի անվտանգութեան ապահովում եւ փախստականների վերադարձ, վերաբնակեցում, երրորդ` պէտք է հասնել Արցախի ինքնորոշման, անկախութեան ճանաչմանը։

«Սա է արցախեան հարցի լուծման ճանապարհը, եւ այստեղ Արցախի ու Հայաստանի կառավարութիւնները, հասարակական կազմակերպութիւններն այդ ուղղութեամբ պէտք է իրականացնեն հսկայածաւալ աշխատանք»,- նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Այդուհանդերձ Սաղաթելեանը պնդեց, որ ներկայիս ՀՀ կառավարութիւնը, իշխանութիւնը պարզապէս անընդունակ եւ անկարող է, հետեւաբար չի կարող վերոնշեալ հարցերը լուծել, քանզի պարտւել է պատերազմում, յանձնել է երկիրը թշնամուն, գործել է դաւադրաբար ու չի կարող պաշտպանել պետութեան եւ ժողովրդի շահերը։

Անդրադառնալով այն հարցին, թէ ինչպէս են պատկերացնում Ադրբեջանի ենթակայութեան տակ անցած տարածքների հարցի լուծումը` Սաղաթելեանն ընդգծեց, որ եթէ իրենք առկայ իրավիճակը համարում են անընդունելի, ապա դա չի նշանակում, որ իշխանութեան գալով կը սկսեն նոր պատերազմ՝ տարածքները վերադարձնելու նպատակով։

«Մենք շատ լաւ գիտակցում ենք, որ մեր բանակը ջարդւած է, այս պահին չունենք այդ կարողութիւնը, ուստի արկածախնդրութիւն է մեր ժողովրդին նոր պատերազմի տանելը»,- նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Սաղաթելեանի պնդմամբ՝ Շուշին եւ Հադրութը հայկական են, հետեւաբար ինչ-որ փուլում դրանք պէտք է վերադարձւեն եւ նորից ընդգրկւեն ինքնորոշւած Արցախի կազմում։ Ըստ նրա` դա հնարաւոր կը լինի անել այն ժամանակ, երբ կունենանք հզօր տնտեսութիւն, հզօր պետութիւն, հզօր բանակ, այդ օրը գալու է, իսկ նրանք, ովքեր համակերպւել են այս իրավիճակի հետ` մտածելով, որ լաւ ապրելու համար պէտք է Արցախը յանձնել, ապա նրանք, ըստ Սաղաթելեանի, պարզապես չեն հասկանում եւ չեն գիտակցում Արցախի կարեւորութիւնն առհասարակ հայ ժողովրդի գոյապայքարում, նրա շարունակականութեան մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։