Հա

Ազգային

03/02/2021 - 13:35

«Իշխանութիւնը գտնւում է պատերազմ սանձազերծած «այլ պետութեան տարածք ուղարկւած ապակայունացնող ուժերի եւ վարձկանների ձեռքում»»․ Բագրատ Եսայեան

ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«alikonline.ir» - ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«2020-ի սեպտեմբերի 27-ից ՀՀ-ում յայտարարւած ռազմական դրութիւնը դեռեւս պահպանւում է, այսինքն այն յայտարարողները կարծում են, որ առկայ է դրա համար հիմք ծառայող 6 հանգամանքներից առնւազն մէկը։ Ըստ «Ռազմական դրութեան մասին» օրէնքի 2-րդ յօդւածի այդ հիմքերը 6-ն են՝ պատերազմ, պատերազմի վտանգ, ՀՀ տարածքի ռմբակոծում, ՀՀ ԶՈՒ-երի վրայ յարձակում, երրորդ պետութեան տարածքի օգտագործում ՀՀ դէմ յարձակւելու համար։ Այս հինգ հանգամանքներն այս պահին գոյութիւն չունեն, Իսկ եթէ համարենք, որ դրանցից գոնէ մէկը առկայ է, ապա այն առկայ էր նաեւ մեր անկախութեան նախորդ 30 տարիների ընթացքում, սակայն այդ տարիներին Ռազմական դրութիւն չի յայտարարւել։ Մնում է ենթադրել, որ առկայ է միայն 6-րդ հանգամանքը՝

զ) այլ պետութեան կողմից Հայաստանի Հանրապետութեան տարածք ուղարկւած կամ նրա անունից գործող զինւած խմբերի, ապակայունացնող ուժերի կամ վարձկանների զինւած ոտնձգութիւնները Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ:

Այս բնորոշմանը ՀՀ-ում կարող են համապատասխանել միայն ՀՀ վարչապետի պաշտօնը զբաղեցնողն ու իր կառավարութեան անդամները, եւ ՀՀ ԱԺ նախագահի պաշտօնը զբաղեցնող՝ թուրքական յատուկ ծառայութիւնների գործակալ լինելու մէջ մեղադրւող անձն ու «իրենց քայլը» խմբակցութեան անդամները։ Սրա բազմաթիւ ապացոյցներին ականատես ենք ամէն օր։ Սրանց կողմից ամենօրեայ ռեժիմով իրականացւում է ՀՀ տարածքային ամբողջականութիւնը, պետական շահերը կասկածի տակ դնող, թշնամուն արւած տարածքային զիջումներն արդարացնող, երկրի անվտանգութեան դէմ ուղղւած՝ թշնամու հետ «խաղաղ համակեցութեան», «տնտեսական շահաւէտ յարաբերութիւնների», երկրի մի մասը զաւթած երկրի հետ բարեկամութիւն հաստատելու անթաքոյց քարոզչութիւն։

Սա իսկապէս աննախադէպ է ոչ միայն մեր, այլեւ համաշխարհային պատմութեան տեսանկիւնից, երբ «Ռազմական դրութեան» ռեժիմում գտնւող երկրում իշխանութիւնը գտնւում է այդ երկրի հետ պատերազմ սանձազերծած «այլ պետութեան տարածք ուղարկւած ապակայունացնող ուժերի եւ վարձկանների ձեռքում»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։