Հա

Ազգային

03/02/2021 - 13:50

«Մեր օրակարգում ոչինչ չի փոխւել, ամէն ինչ նոյնն է»․ Ի․ Սաղթելեանը՝ քաղաքական 6 լիդերների հանդիպման մասին

Մեր օրակարգում ոչինչ չի փոխւել, ամէն ինչ նոյնն է՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Հայրենիքի փրկութեան շարժման բողոքի ակցիայի ժամանակ, որն սկսւեց ԱԺ շէնքի առջեւից եւ շարունակւեց մինչեւ Հանրապետութեան հրապարակ, որտեղ ՀՅԴ ակտիւիստները շարունակում են վրաններում նստացոյց իրականացնել Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով։

«alikonline.ir» - Մեր օրակարգում ոչինչ չի փոխւել, ամէն ինչ նոյնն է՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Հայրենիքի փրկութեան շարժման բողոքի ակցիայի ժամանակ, որն սկսւեց ԱԺ շէնքի առջեւից եւ շարունակւեց մինչեւ Հանրապետութեան հրապարակ, որտեղ ՀՅԴ ակտիւիստները շարունակում են վրաններում նստացոյց իրականացնել Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով։

Խօսելով երէկ քաղաքական 6 լիդերների հանդիպման մասին Սաղաթելեանն ասաց, որ այս հանդիպումը պէտք չէ առանձնացնել միւս հանդիպումներից՝ Հայրենիքի փրկութեան շարժման խորհուրդը պարբերաբար տարբեր ֆորմատներով հանդիպումներ ունենում է։

«Սա հերթականն էր, որտեղ քննարկել ենք երկրում ստեղծւած իրավիճակը, շարժման անելիքները, առաջիկայում պլանաւորել ենք մեր աշխատանքները»,- ասաց նա։

Վազգէն Մանուկեանի՝ իբրեւ վարչապետի միասնական թեկնածուի, թեկնածութիւնից դժգութեան եւ նրան փոխելու պահանջի մասին Իշխան Սաղաթելեանն ասաց, որ այդպիսի պահանջ չկայ, Հայրենիքի փրկութեան շարժման խորհուրդը մէկ շաբաթ առաջ նիստ է հրաւիրել, հանդէս է եկել յայտարարութեամբ, հրապարակել է ճանապարհային քարտէզը, եւ որեւէ բան իրենց մօտեցումների եւ անելիքների մէջ չի փոխւել։

Մարզային այցելութիւնները, անհնազանդութեան բողոքի ակցիաները, երթերը, ցոյցերը ամբողջ ծաւալով շարունակւելու են։

«Ես մի քանի առիթով ասել եմ, որ այսօրւայ այս դավաճան իշխանութիւնը, որի գործունէութեան հետեւանքով կորցրել ենք մեր հայրենիքի 75 տոկոսը, տւել ենք այսքան զոհեր, գերիներ, անհետ կորածներ, ըստ էութեան, մեր երկիրը հասցրել են անդունդի եզրին, հիմա իրենք, իրենց դաւաճանութիւնը արդարացնելու համար, իրենց անկարողութիւնն ու սրիկայութիւնը արդարացնելու համար փորձում են մեր հասարակութեանը համոզել, որ այն, ինչ կորցրել ենք, դա թուրքերինն էր, դա հային չէր պատկանում՝ սկսած վարչապետից, վերջացրած այդ պատգամաւորներով, ովքեր անսրբութիւն, անհայրենիք մարդիկ են։ Փարձելով հանրութեանը համոզել, որ սրանով մենք կապրենք խաղաղ՝ չհասկանալով, որ Արցախը ՀՀ անվտանգութեան բանալին էր»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։