Հա

Ազգային

08/02/2021 - 12:00

«Վարչապետի աթոռին կառչած անձը հասկացել է, որ ընտրութիւնների միջոցով վերարտադրւելու շանս չունի». Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Արտահերթ ընտրութիւններ անցկացնելու մտքից հրաժարւելն ունի երեք հիմնական պատճառ։

«alikonline.ir» - ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Արտահերթ ընտրութիւններ անցկացնելու մտքից հրաժարւելն ունի երեք հիմնական պատճառ։

Առաջին՝ վարչապետի աթոռին կառչած անձը հասկացել է, որ ընտրութիւնների միջոցով վերարտադրւելու շանս չունի՝ դա պարզապէս անհնար է։

Երկրորդ՝ նոյն անձը հասկացել է, որ այդ ճանապարհով գնալու դէպքում լուրջ խնդիրներ է ունենալու սեփական թիմի հետ, քանի որ խորհրդարանում բախտի բերմամբ յայտնւած «ուսապարկերի» մեծ մասը զգացել է մանդատն անվերադարձ կորցնելու վտանգը։

Երրորդ՝ մտածում են՝ Շարժումը մարել է, եւ մի քիչ էլ հասարակութեանը կեղծ օրակարգերով շեղելու դէպքում իրենց արածը կը մարսւի, կանցնի, կը գնայ։

Ուստի որոշել են զոռբայութեամբ պահել իրենց իշխանութիւնը՝ փորձելով այն տարբեր մեթոդներով ամրապնդել: Բայց հէնց այստեղ էլ չարաչար սխալւում են, քանի որ պոպուլիստ- դաւաճանները կարող են սեփական ժողովրդին խաբել մէկ անգամ, երկրորդը՝ չի ստացւելու։

Այժմ այն քաղաքացիները, որոնք մտածում էին ընտրութիւնների միջոցով ազատւել այս չարիքի իշխանութիւնից, արդէն դուրս կը գան փողոց: Հէնց այդ ժամանակ էլ «հպարտ դուխովները» իրենց մաշկի վրայ կը զգան հասարակական պահանջը։

Առաջիկայ հանրահաւաքը՝ փետրւարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ազատութեան հրապարակում:

Յ.Գ. Իմիջիայլոց, ընդդիմադիր կուսակցութիւններից որեւէ մէկը, այդ թւում՝ խորհրդարանական ուժերը, ոչ միայն դէմ չեն եղել արտահերթ ընտրոիւններին, այլ ընդհակառակը՝ ներկայացրել են դրա պահանջը եւ անհրաժեշտութիւնը՝ միաժամանակ նշելով դրան հասնելու շատ յստակ ճանապարհային քարտէզը (հրաժարական, անցումային կառավարութեան ձեւաւորում, արտահերթ ընտրութիւնների անցկացում)»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։