Հա

Ազգային

08/02/2021 - 13:15

«Կեղծ օրակարգեր ներկայացնելով, ուժի միջոցով իշխանութեան կառչած մնալով` չեն մարսելու դաւաճանական գործողութիւնները». Իշխան Սաղաթելեան

«Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը կարծում է, որ Նիկոլ Փաշինեանը չի էլ ցանկացել արտահերթ ընտրութիւնների գնալ, պարզապէս կեղծ օրակարգով փորձել է շեղել, խաբել հանրութեանը՝ աթոռին կառչած մնալով: Tert.am-ի հետ զրոյցում Իշխան Սաղաթելեանը նշեց, որ իշխանութիւնները չեն մարսելու իրենց դաւաճանական գործողութիւնները:

«alikonline.ir» - «Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը կարծում է, որ Նիկոլ Փաշինեանը չի էլ ցանկացել արտահերթ ընտրութիւնների գնալ, պարզապէս կեղծ օրակարգով փորձել է շեղել, խաբել հանրութեանը՝ աթոռին կառչած մնալով: Tert.am-ի հետ զրոյցում Իշխան Սաղաթելեանը նշեց, որ իշխանութիւնները չեն մարսելու իրենց դաւաճանական գործողութիւնները:

 

- Պարոն Սաղաթելեան, իշխանութիւնները հրաժարւում են արտահերթ ընտրութիւններ անցկացնել, Ձեր կարծիքով սա ինչո՞վ է պայմանաւորւած:

- Հիմնական արտահերթ ընտրութիւններ անցկացնելու գաղափարից հրաժարւելու 3 հիմնական պատճառ կայ: Առաջինը՝ հասկացել են, որ ընտրութիւնների միջոցով վերարտադրւելու շանս չունեն. պարզապէս անհնար է: Երկրորդ՝ հասկացել են, որ արտահերթ ընտրութիւնների դէպքում իրենց թիմի հետ եւս խնդիրներ են ունենալու, որովհետեւ խորհրդարանում բախտի բերմամբ յայտնւած պատգամաւորների մեծ մասը մանդատը կորցնելու է: Երրորդ՝ մտածում են՝ կարելի է շարունակել ժողովրդին խաբել, լռեցնել եւ այս ամէնը մարսել: Այս պատճառներով որոշել են ուժի միջոցով պահել իշխանութիւնը եւ հրաժարվել նաեւ այդ մտքից, բայց չարաչար սխալւում են:

 

- «Իմ քայլը» յղում է անում ժողովրդին. ասում են ՝ պահանջ չկայ, խորհրդարանական ընդդիմութիւնն էլ հրաժարւեց:

- Ինձ թւում է՝ հարցումը ՔՊ շրջանակում են արել, մասնաւորապէս իրենց խմբակցութեան ներսում, այլ դէպքում կը հասկանային հասարակական իրական պահանջ կա՞յ, թէ՞ ոչ:

 

- Պարոն Սաղաթելեան, այլ վախեր չէ՞ք տեսնում, շատերը նշում են, որ դա կարող է պայմանաւորւած լինել նաեւ երկրորդ նախագահի յայտարարութիւնով, որ ընտրութիւններին մասնակցելու է եւ վստահաբար յաղթելու է:

- Եթէ յիշում էք, մենք մի քանի անգամ ասել ենք, որ աթոռին կառչած անձը փորձում է օրակարգը շեղել. ինքը մտադրութիւն չունէր արտահերթ ընտրութիւնների գնալ, կրկնեմ՝ լաւ հասկանում է, որ վերարտադրւելու շանս չունի: Այս իմաստով գնահատել է իրավիճակը, հաւանական մասնակիցներին ու փորձելու է կառչած մնալ աթոռից, խուսափել պատասխանատւութիւնից:

 

- Դուք ասացիք, որ չի ստացւելու է ժողովրդին խաբել, բայց ի՞նչ է արւելու, այդպէս չլինի. տեսնում ենք, որ հասարակութեան ներսում կան նաեւ այնպիսի անձեր, ովքեր այսքանից յետոյ փորձում են արդարացնել Նիկոլ Փաշինեանին:

- Սովորաբար պոպուլիստները սեփական ժողովրդին խաբում են մէկ անգամ, բայց երկրորդը չի ստացւում: Իրենք, թաքնւելով ժողովրդի թիկունքում, անընդհատ խօսելով ժողովրդի անունից՝ փորձում են տպաւորութիւն ստեղծել, որ ամէն ինչ լաւ է, պահանջ չկայ հեռացման ու դրանով նաեւ փորձելով հասարակութեանը մասնակից դարձնել իրենց խայտառակ դաւաճանական պրոցեսին:

 

- Պարոն Սաղաթելեան, ընդդիմադիրները մեծամասամբ նշում էին, որ Նիկոլ Փաշինեանի վարչապետութեան պայմաններում արտահերթ ընտրութիւնների չեն գնալու, առաջարկում էք ժամանակաւոր կառավարութիւն ստեղծել, դրանից մէկ տարի յետոյ էլ գնալ ընտրութիւնների: Հիմա պահանջները նո՞ւյն են, ի՞նչ էք անելու:

- Ուզում եմ յստակ մէկ անգամ եւս յիշեցնել, որ որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժ, այդ թւում խորհրդարանական դէմ չի եղել արտահերթ ընտրութիւնների անցկացմանը, այլ ընդհակառակը՝ ներկայացրել են դրա պահանջը եւ անհրաժեշտութիւնը՝ միաժամանակ նշելով դրան հասնելու շատ յստակ ճանապարհային քարտէզը՝ հրաժարական, անցումային կառավարութեան ձեւաւորում, արտահերթ ընտրութիւնների անցկացում: Ընդդիմութիւնը մօտ 10 օր առաջ էլ վերահաստատել է իր պահանջը, օրակարգը, ճանապարհային քարտէզը: Հետեւաբար՝ մեր մօտեցումների մէջ ոչինչ չի փոխւել: Պայքարը բոլոր ուղղութիւններով շարունակւում է, փետրւարի 20-ին ունենք նշանակած մեծ հանրահաւաք: Լինելու են երթեր, ցոյցեր, անհնազանդութեան տարբեր ակցիաներ: Կրկնեմ՝ եթէ իրենց թւում է՝ մարսելու են իրենց դաւաճանութիւնը կեղծ օրակարգերով շեղելով, հանրութեանը խաբելով, ուժով իշխանութիւնը պահելով սխալւում են:

 

- Մինչեւ ընդդիմութիւնն ասում է, որ օրակարգում ոչինչ չի փոխւել, հանրահաւաքներ է իրականացնում, շարունակում են մտահոգիչ գործընթացները թէ՛ Արցախի, թէ՛ ՀՀ սահմանային բնակավայրերում:

- Նոյեմբերի 9-ից սկսած, դեռ դրանից առաջ էլ բազմիցս ասել ենք, որ այս մարդկանց իշխանութեան մնալու ամէն մէկ օր աւելը կորուստ է մեր հայրենիքի համար: Այո, քանի դեռ գոյութիւն ունի այս չարիքի կառավարութիւնը որեւէ լաւ բանի սպասել անհնար է: Իշխանութեան խմբակը մեղմ ասած ի վիճակի չէ պահել ժողովրդի շահերը, այլ ընդհակառակը՝ տպաւորութիւն է, որ սպասարկում է թշնամի երկրի շահերը:

 

Անի Գէորգեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։