Հա

Ազգային

09/02/2021 - 12:20

«Ընտրութիւններով խուսանաւումը տապալւեց, օրակարգում հրաժարականն է միայն». «Անկեղծ ասած»՝ Գեղամ Մանուկեանի հետ

Եւ այսպէս, իշխանութիւնը, կրկին յղում անելով անհասցէ, ընդհանրական «հասարակութիւն» անւան վրայ, հրաժարւեց իր իսկ առաջ քաշած գաղափարից: Նիկոլ Փաշինեանը որոշել է, որ կարող է փորձել դեռ պահպանել իր վարչապետական աթոռը, իմ քայլակական նրա ուսապարկերն էլ՝ պատգամաւորական մանդատները, դրանից բխող շատ էժանագին վայելքներով՝ աշխատավարձ, պարգեւավճար, գործուղում ու լուրջ դէմքով հեռուստաէկրաններից երեւալը:

Եւ այսպէս, իշխանութիւնը, կրկին յղում անելով անհասցէ, ընդհանրական «հասարակութիւն» անւան վրայ, հրաժարւեց իր իսկ առաջ քաշած գաղափարից: Նիկոլ Փաշինեանը որոշել է, որ կարող է փորձել դեռ պահպանել իր վարչապետական աթոռը, իմ քայլակական նրա ուսապարկերն էլ՝ պատգամաւորական մանդատները, դրանից բխող շատ էժանագին վայելքներով՝ աշխատավարձ, պարգեւավճար, գործուղում ու լուրջ դէմքով հեռուստաէկրաններից երեւալը: Ի սկզբանէ մի քանի առիթներով արդէն շեշտել էի, որ արտահերթ ընտրութիւններ կազմակերպելու փաշինեանակական նախաձեռնութիւնն ուղղակի արհեստական քաղաքական օրակարգ էր, նետւած խայծ բուն հարցից՝ իր հրաժարականի պահանջից խուսանաւելու համար: Փաշինեանը փորձ արեց արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների թեման շրջանառել, այն քննարկել քաղաքական ուժերի հետ, որ լեգիտիմացնի իր ներկայութիւնը, իր գործած աւերի, հայրենազրկման համար բարոյական, իրաւակական պատասխանատւութիւնից ձերբազատւի ու դառնայ քաղաքական գործօն, անգամ եթէ ընտրութիւններում էլ պարտւի, բայց մաքրւած կը լինի Հայրենիքը կորցրածի խարանից: 

Քաղաքական ուժերի, գործող ուժերի մեծ մասը կտրուկ ասաց ոչ՝ մատնացոյց անելով, որ հարցը նոր խորհրդարանի ձեւաւորումը չէ, նոր պատգամաւորներին նախկիններով փոխելը չէ: Հարցը պատերազմի, դրա անփառունակ աւարտի, կապիտուլեացիայի, նոյեմբերի 9-ին գաղտագողի խայտառակ փաստաթուղթը ստորագրելու համար հաշիւ տալու, անցնող երկուսուկէս տարւայ իշխանական ուղղակի աւերիչ քաղաքական գործունէութեան համար քաղաքական պատասխանատւութեան ենթարկելու մէջ է, որն էլ ամփոփւում է մէկ գործողութեամբ՝ Նիկոլ Փաշինեանի հրաժարականով: Իշխանութիւնն ամէն պահ փորձում է լղոզել հրաժարականի թեման, հանրային, քաղաքական, համահայկական պահանջը եւ այդ ամէնը տեղափոխել ինչ-որ քաղաքակիրթ ընտրական պայքարի արհեստական թատերաբեմ: Հիմա էլ ասում են հասարակութիւնը իբր դէմ է արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին: Հասարակության չափորոշիչը ո՞րն է: Այն կազմակերպութիւնների, պաշտօնակատար անձանց, հոգեւոր առաջնորդների, մտաւորականների, մարզիկների, ստեղծագործական միութիւնների, ուսումնական հաստատութիւնների ցանկերը միայն մի քանի տասնեակ էջ են կազմում: Նոյեմբերի 10-ից ասւել ու ասւում է, որ Նիկոլ Փաշինեանը պէտք է հրաժարական տայ, քանզի ինքն է ղեկավարել երկիրը, կառավարութիւնը, յոխորտացել, թէ գերագոյն հրամանատարն է ու արդիւնքում՝ պարտւել ենք պատերազմում, ունեցել հազարաւոր զոհեր, վարել պարտւողական բանակցութիւններ, խախտել երկրի Սահմանադրութիւնը, օրէնքներն ու գաղտագողի ստորագրել խայտառակ յայտարարութիւն, ինչ-որ բանաւոր, ոչինչ չամրագրած համաձայնութիւններ կնքել Ալիեւի ու թերեւս Պուտինի հետ, որի հետեւանքով մեր զինւած ուժերը նահանջել են իրենց զբաղեցրած բաւականին շահեկան դիրքերից երկրի հարաւում՝ Սիւնիքում ու Գեղարքունիքում ու նման բազում փաստեր:

Հէնց նոյեմբեր 10-ից պահանջը եղել է սա՝ Նիկոլ Փաշինեանը պէտք է հեռանայ իր կառավարութեան հետ, ձեւաւորւի ժամանակաւոր կառավարութիւն, որը կը հանդարտեցնի վիճակը երկրում, կը կարողանայ սպիտակ էջից վերսկսել բանակցութիւնները, առնւազն չի ունենայ փաշինեանական այն պարտւած, ծնկած ղեկավարի հոգեվիճակը, որին ականատես եղանք նաեւ յունւարի 11-ին Մոսկւայում: Փաշինեանն արդարանում է, թէ ազնիւ ընտրութիւններ կը կազմակերպի, թող ժողովուրդը որոշի՝ ում ընտրել: Բայց այս տեղապտոյտում նա շրջանցում է կարեւորագոյն հարցը, որ խնդիրն անգամ իշխանութեան համար պայքարը չէ, իշխանափոխութեան հարցը չէ, աթոռակռիւ չէ: Խնդիրը 2020 թւականին տեղի ունեցած 44-օրեայ պատերազմի համար քաղաքական պատասխանատւութեան հարցն է, այդ 44 օրւան նախորդող քաղաքականութեան, սեպտեմբերի 27-ին պատերազմի յանգեցրած գործունէութեան, քաղաքականութեան համար պատասխանատւութեան հարցն է: Անգամ կարեւոր չէ, թէ եթէ անգամ ընտրութիւններ կայանան, ով քանի ձայն կը ստանայ, ով կը լինի յաջորդ իշխանութիւնը, կարեւորը՝ 2020 թւականի 44-օրեայ պատերազմի համար քաղաքական պատասխանատւութեան հարցն է, որին միայն կարող է յաջորդել նոր իշխանութեան ձեւաւորումը: Դեռ շաբաթներ առաջ եմ արձանագրել, որ Փաշինեանը հիմա շարունակում է ճիգեր գործադրել սեփական մեղքը վանելու, պատասխանատւութիւնից ազատւելու, պիտակներից մաքրւելու, իր կործանիչ արաքները մոռացութեան տալն ապահովելու, թէկուզ ընտրական պարտութեան գնով պատմութեան դատաստանի առաջ չկանգնելու համար կրել քաղաքական պարտութիւն, բայց՝ նոր ընտրութիւններում: Ակնյայտ է, արտահերթ ընտրութիւններ կազմակերպելու կոչ-խաղը լոկ Փաշինեանին փրկելու համար էր: Հիմա էլ իշխանութիւնը արտահերթից իր հրաժարւելու գաղափարի համար փորձում է պատասխանատու հռչակել ընդդիմութեանը՝ ամէն կերպ քարոզչական իր արբանեակներով պնդելով, որ ընդդիմութիւնը չընդունեց արտահերթ ընտրութիւնների կազմակերպման եւ մասնակցութեան Փաշինեանի առաջարկը:

Բայց այս մարդիկ խաղում են, կիսաճշմարտութիւնն են ասում, մանիպուլացնում են, քանի որ ընդդիմութիւնն այլ բան էր ասում՝ արտահերթին՝ այո, բայց ոչ՝ Նիկոլ Փաշինեանի վարչապետութեամբ: Այստեղ էր վէճի հիմնական հարցը: Իմ քայականները չքմեղանում էին՝ թէ ինչ վատ բան կայ, իրենք ամենաարդար ընտրութիւններն են կազմակերպել՝ մոռանալով, որ 2018-ի մթնոլորտն այլ էր, խնդիրն այլ էր: Թէկուզ այն փաստը, որ դեկտեմբեր 18-ին Եռաբլուր գնալու երթի կազմակերպման համար Փաշինեանի իշխանութիւնը գործի դրեց ողջ վարչական, իրաւապահ լծակները: Թէկուզ այն փաստը, որ Հայաստանի ցանկացած բնակավայր գնալու ժամանակ, այդ վարչապետական լծակներով բեմականացումներ են կազմակերպում, որպէսզի ցոյց տան Փաշինեանին իբրեւ հանրային աջակցութիւնը, արդէն խօսուն փաստ է, որ գործի է դրւելու ողջ վարչական, ֆինանսատնտեսական, իրաւապահ համակարգերը, միայն փրկւեն: Անցնող շաբաթներին, իշխանութիւնը հասկացաւ, թէ ինչ վիհ է առաջացել իր ու ժողովրդի միջեւ, նահանջեց: Այս նահանջում մեծ դեր ունեցան նաեւ իմ քայլակական պատգամաւորները, որոնց իրենց կուսակցութեան մամուլի քարտուղարը պաշտօնապէս ասել էր, թէ ոչինչ են առանց Նիկոլ, նրանք պարզապէս Նիկոլի էժանագին ուսապարկերն էին: Դէ սրանք էլ հոգու խորքում հասկանում էին, լինեն ընտրութիւններ, ուղղակի դուրս են մնալու կեանքում երբեք չերազած խորհրդարանից: Հիմա այլեւս շահերի այս համընկնումը իշխանութեանը դրել է ուղղակի ճակատային իշխանութեան պահելու պարտադրանքի առաջ:

Բայց անկեղծ ասած՝ ինքս շատ էլ գոհ եմ «Իմ քայլի» որոշումից, քանզի ընտրութիւններով չէ, որ պէտք է հեռանայ Հայրենիքը վաճառած, պատերազմում պարտութեան մատնած, հայրենազրկում իրականացրած, այսօր արդէն Շուշին ու Արցախն ուրացող իշխանութիւնն ու Փաշինեանը: Ելքը մնում է մէկը՝ ուղղակի հեռացում: Ուղղակի գցւած են իրենց զգալու փաշինեանական քաղաքական խորհրդակցութիւնների անւան տակ նրա հետ հանդիպած ու հիմա արդէն գցւած մի քանի կուսակցութիւնների ղեկավարներ: Նրանց պարզապէս օգտագործեցին:

 

Yerkirmedia.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։