Հա

Ազգային

14/02/2021 - 09:40

Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. չորրորդ համարը

Որոշ ուշացումով լույս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. վերջին՝ 4-րդ համարը, ինչը կապւած է ոչ միայն «Վէմ Մատենաշարի» հրատարակման, այլեւ հանդէսի գործարքային աշխատակիցների քովիդով վարակւելու փաստի հետ։

ԱԶԴ

 

Որոշ ուշացումով լույս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. վերջին՝ 4-րդ համարը, ինչը կապւած է ոչ միայն «Վէմ Մատենաշարի» հրատարակման, այլեւ հանդէսի գործարքային աշխատակիցների քովիդով վարակւելու փաստի հետ։

Չնայած դրան՝ ստացւել է բաւականին ծաւալուն եւ հարուստ համար, որի Խմբագրականը նւիրւած է այսօր ազգին յուզող հիմնական հարցի՝ պատերազմում մեր անյաջողութիւնների գիտական քննութեանը։

Սա բոլոր ընթացիկ քաղաքական խնդիրները մի կողմ դրած՝ անաչառ գիտնականի կարծիք է, որը հիմնւում է միայն ու միայն՝ ճշմարտութեան բացայայտման նպատակի վրայ, ինչը ստիպել է վերաքննութեան ենթարկել մեր անվտանգային միջավայրի վերաբերեալ նախորդ տասնամեակներին արմատաւորւած պատկերացումները։ Ոմանք կարող են չհամաձայնւել մեր տեսակէտի հետ, բայց հարցի գիտական քննութիւնը ցոյց է տալիս, որ ճակատագրական սխալը տեղի է ունեցել երկու հազարամեակների սահմանագծին, երբ չնայած փորձագէտների բազմաթիւ նախազգուշացումներին՝ Հայաստանի ղեկավարութիւնն անտեսեց գլոբալ մակարդակով ուժ եւ ուժի գործօն հասկացութիւնների ներքին բովանդակութեան մէջ կատարւած տեղաշարժի փաստը, այսինքն՝ որակական ռեսուրսների՝ մտքի ու նորագոյն տեխնոլոգիաների առաջնայնութեան հաստատման իրողութիւնը։ 1998-ից սկսած՝ այդ մասին մեր նման գիտնականների՝ օրւան իշխանութիւններին ուղղւած բազմաթիւ հրապարակային նախազգուշացումներն անտեսւել են աւելի շուտ ոչ թէ քաղաքական, այլ մենթալ-հոգեկերտւածքային պատճառներով։ Որովհետեւ պատկանելով խորհրդային դպրոցին, վերջիններս շարունակել են առաջնորդւել ռուսական զէնքի եւ ընդհանրապէս՝ ուժի հանդէպ կոյր պաշտամունքով, ինչը, սակայն, նրանց եւս չի ազատում պատասխանատւութիւնից։

Ուստի վերջին ցաւալի դէպքերից յետոյ, ստիպւած ենք նորից յիշեցնել շուրջ երկու տասնամեակ մեր հասարակութեան մտածող մասի կողմից յամառօրէն հնչեցւած, բայց անտեսւած ՝ մրցակցային միջավայրի փոփոխութեան մասին ահազանգը՝ հանդէսի Հիմնաքարեր բաժնում տպագրելով պրոֆ. Ալեքսանդր Ս. Մանասեանի արժէքաւոր ուսումնասիրութիւնը։

Հանդէսի տարեվերջեան համարով աւարտւել է Աննալների պատմագիտական դպրոցի վերջին ձեռքբերումների՝ Սմբատ Խ․ Յովհաննիսեանի ամփոփման եւ Երուսաղէմի Սուրբ Յարուեան տաճարի հայերէն արձանագրութիւնների քննութեան մասին՝ Մայքլ Է. Սթոունի ու Խաչիկ Ա. Յարութիւնեանի յօդւածաշարերի տպագրութիւնը։

Մեծ հետաքրքրութեամբ է ընթերցւում յատկապէս արւեստաբան Անի Ս. Յակոբեանի՝ Աւետիս Ահարոնեանի «Նազէի օրօրը» ժողովրդական երգարւեստում» հրապարակումը՝ Աւետիս Ահարոնեանի «Արցունքի հովիտը» արձակ դրամայի միակ չափածոյ հատւածը կազմող՝ «Նազէի օրօրը» երգի ոդիսականի մասին։ Իր հիմքում լինելով 1890-ականների կոտորածների վիշտն արտացոլող ժողովրդական ստեղծագործութիւն, Աւ. Ահարոնեանի գրչի շնորհիւ այն վերածւել է չափածոյ բանաստեղծութեան ու թափանցել նախաեղեռնեան Վասպուրական։ Սակայն պահպանւել է նաեւ նախնական՝ Սուրմալուի տարբերակը։ Արխիւային պրպտումներն ու ձայնագրութիւնների համեմատութիւնը ցոյց է տալիս, որ «Նազէի օրօրի» ահարոնեանական ու ժողովրդական տարբերակները «հանդիպել են իրար»՝ արդէն ներկայ Հայաստանի տարածքում:

«Վէմ» հանդէսի 2020 թ. 4-րդ համարում տեղ են գտել նաեւ այլ ուշագրաւ հրապարակումներ, ուստի ներկայացնում ենք նրա Բովանդակութիւնն ու Խմբագրականը։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

 

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԵՐ ԱՆՀԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

 

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ

Ալեքսանդր Ս. Մանասեան

ՍԵՓԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ ԵՒ ՀԱՒԱՏՔԸ

ՈրպԷս ուժի եւ իշխանուեան աղբիւրներ

 

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Արման Ս. Եղիազարեան

ՍՄԲԱՏ Բ ՏԻԵԶԵՐԱԿԱԼԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

Մաս Ա: Բագրատունեաց թագավորութեան ներքին եւ արտաքին դրութԻւնը

Սմբատ Բ-ի գահակալութեան առաջին շրջանում (970-ական թթ. վերջ-980-ական թթ. առաջին կէս)

 

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Սմբատ Խ․ Յովհաննիսեան

ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ԱՅԼԱՑՈՒՄԸ. «ՆՈՐ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹԻՒՆ»

Մաս երրորդ։ «Մարդաբանական պատմութեան» եւ «յիշողութեան պատմութեան» յղացքները

 

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Նարինէ Ա. Յովհաննիսեան (Ստեփանակերտ)

ԹՈՒՐՔԻ ԿԵՐՊԱՐԸ ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆԻ ՎԷՊԵՐՈՒՄ

 

ԼԵԶՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Լալիկ Մ. Խաչատրեան

ԿԱԽԵԱԼ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ԱՌԱՐԿԱՅ ԵՒ ՅԱՏԿԱՆԻՇ ԱՐՏԱՅԱՅՏՈՂ ԲԱՌԵՐՆ ԱՍՏՒԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏԵԱՆՈՒՄ

(Կրկնաւոր բարդութիւններ)

 

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ

Ռոմիկ Խ. Քոչարեան

Անահիտ Ռ. Ջիջեան

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՍԱ-ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԻ

 

ՀՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Մայքլ Է. Սթոուն (Երուսաղէմ)

Խաչիկ Ա. Յարութիւնեան

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՃԱՐԻ ՀԱՅԵՐԷՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Մաս երրորդ։ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին (Ս. Հեղինէի եկեղեցի)

 

ՄՇԱԿՈՅԹ

Անի Ս. Յակոբեան

ԱՒԵՏԻՍ ԱՀԱՐՈՆԵԱՆԻ «ՆԱԶԷԻ ՕՐՕՐԸ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԱՐՒԵՍՏՈՒՄ

 

ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ

Վարդան Գ. Դեւրիկեան

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՂԵՒՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ

Ծննդեան 200-ամեակի առթիւ

 

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ

Ռեգինա Ա. Գալուստեան

ՍՈՑԻԱԼ-ԴԱՐՒԻՆԻԶՄԸ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՅԵԱՑՔՈՒՄ

Սարգիս Մ. Մկրտչեան

ԻՐԱՆԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ 1991-2021 ԹՒԱԿԱՆՆԵՐԻՆ եւ Իրանի ազերիախօս շրջանների հարցը

 

ԱՐԽԻՒ

Ռուբէն Օ. Սահակեան

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԷԿԵԱՆԻ ԱՆՏԻՊ ՅՈՒՇԵՐԸ

Ռազմական գործողութիւնները Կովկասեան ճակատում 1914 թ. յուլիսից մինչեւ 1916 թ. ապրիլի 26-ը

Տետր 9։ 1916 թ. յունւարի 27-ից մինչեւ փետրւարի 27-ը

 

ՅԱՒԵԼՒԱԾ

Ատոմ Շ. Մարգարեան

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՒ ԼՃԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ

Յետահայաց տնտեսաքաղաքական համադրումներ թագավարակի եւ Արցախեան երկրորդ պատերազմի համապատկերին

 

vemjournal.org

Յարակից լուրեր

  • Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2021 թ. առաջին համարը
    Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2021 թ. առաջին համարը

    Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2021 թւականի առաջին համարը բաւականինի մեծ՝ 375 էջ ծաւալով, ինչը կապւած է երկու կարեւոր իրադարձութիւնների՝ 1921 թ. մարտի 16 (18)-ի Մոսկւայի պայմանագրի եւ հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրեանի 1921 թ. մարտի 15-ի արդարահատոյց գործողութեան 100-ամեակների առիթով վերլուծական ու փաստաթղթային նիւթերի խոշոր փաթեթների տպագրութեան հետ։

  • Լոյս է տեսել «Վէմ» մատենաշարի 2-րդ համարը
    Լոյս է տեսել «Վէմ» մատենաշարի 2-րդ համարը

    Լոյս է տեսել «Վէմ» մատենաշարի 2-րդ համարը՝ Հայաստանի պատմագէտների մի ամբողջ խմբի կողմից կազմւած

    ՍԵՒՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ Վ. ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՒԱՐԱՐ ՎՃԻՌԸ.

    քննական հայեացք 100-ամեայ հեռաւորութիւնից

    կոլեկտիւ աշխատութիւնը, որը բաղկացած է 6 գլխից, առաջաբանից ու վերջաբանից։

  • Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. երրորդ համարը
    Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. երրորդ համարը

    Լոյս է տեսել «Վէմ» համահայկական հանդէսի 2020 թւականի երրորդ համարը՝ 318 էջ ծաւալով եւ հարուստ բովանդակութեամբ:

  • «Վէմ»-ի խմբագրական․ Քրիստափորի կտակը
    «Վէմ»-ի խմբագրական․ Քրիստափորի կտակը

    Հերոսը հասկանում է ժամանակի հրամայականը, որքան էլ այն դաժան լինի իր եւ իր շրջապատի համար եւ ընդունում է նրանից բխող մարտահրաւէրը որպէս սեփական ճակատագիր։ Այդ պատճառով ազգի հաւաքական կեցութեան վրայ կախւած գոյութենական մարտահրաւէրին դիմակայելու համար Քրիստափորը գործնական գետնի վրայ տեղափոխեց շուրջ մէկ հազարամեակ անլուծելի թւացող խնդրի լուծումը՝ պառակտւած ու մարտական փորձառութիւնից գրեթէ զրկւած հայերին յեղափոխական բանակի վերածելու խնդիրը։

  • Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. երկրորդ համարը
    Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. երկրորդ համարը

    Ընթերցողի դատին է ներկայացւում «Վէմ» համահայկական հանդէսի 2020 թւականի երկրորդ համարի էլեկտրոնային տարբերակը՝ 355 էջ ծաւալով եւ հարուստ բովանդակութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։