Հա

Ազգային

14/02/2021 - 12:40

ՀՅԴ ԱԵՄ-ը Ստեփանակերտում մոմերով երթ է կազմակերպել

ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ փետրւարի 13-ին կազմակերպւել է ճրագներով երթ: Այն նւիրւած էր Արցախեան գոյապայքարի զոհասեղանին իրենց կեանքը զոհած բոլոր հայորդիների սուրբ յիշատակին:

«alikonline.ir» - ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ փետրւարի 13-ին կազմակերպւել է ճրագներով երթ: Այն նւիրւած էր Արցախեան գոյապայքարի զոհասեղանին իրենց կեանքը զոհած բոլոր հայորդիների սուրբ յիշատակին: Ընտրւած օրն էլ պատահական չէ՝ 33 տարի առաջ հէնց այս օրն է Ստեփանակերտում կայացել Արցախեան գոյապայքարի առաջին հանրահաւաքը: Գրում է «Ապառաժ»-ը:

«Երթ խոնարհումի եւ հպարտութեան» խորագրով միջոցառումը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Յակոբ եկեղեցու բակից դէպի Եղբայրական գերեզմանոց: Երթը մի պահ կանգնել է Վերածննդի հրապարակում տեղադրւած 44-օրեայ պատերազմի զոհերի լուսանկարների մօտ, վառւել են 88 մոմեր:

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգէյ Շահվերդեանը նշել է, որ Արցախեան շարժումը սկսւեց մայր Հայաստանին վերամիաւորւելու կոչով ու այսօր, անկախ պատերազմի դաժան հետեւանքներից, ունենք Արցախի Հանրապետութիւն: «Մենք մեր պայքարը պէտք է շարունակենք՝ անկախ պատերազմի արդիւնքներից: Մենք բոլորս այս ոգեկոչմամբ հաւատով ու վստահութեամբ պէտք է նայենք դէպի առաջ, դէպի ապագայ ու մեր բոլոր ուժերով ջանք թափենք, որպէսզի այդ ապագան դառնայ պայծառ»,- ասել է Սերգէյ Շահվերդեանը:

Մոմերով երթը եզրափակւել է Եղբայրական գերեզմանոցում, որտեղ մատուցւել է հոգեհանգստեան կարգ:

ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամ Անի Յովհանիսեանն իր ելոյթում նշել է, որ մոմավառութեամբ ցանկանում են ոգեկոչել հերոս տղաների յիշատակը.

«Ուզում ենք ասել նրանց: Դուք Ձեր սխրանքով ու անմնացորդ նւիրումով եւս մէկ անգամ ապացուցեցիք, որ ոչինչ չի փոխւել՝ հայը նոյն քաջ ու մարտունակ ռազմիկն է, որ կարող է իր մատղաշ կեանքը զոհաբերել յանուն հայրենիքի, յանուն լուսաւոր ապագայի»,- ասել է Անի Յովհաննիսեանը: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։