Հա

Ազգային

14/02/2021 - 12:40

ՀՅԴ ԱԵՄ-ը Ստեփանակերտում մոմերով երթ է կազմակերպել

ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ փետրւարի 13-ին կազմակերպւել է ճրագներով երթ: Այն նւիրւած էր Արցախեան գոյապայքարի զոհասեղանին իրենց կեանքը զոհած բոլոր հայորդիների սուրբ յիշատակին:

«alikonline.ir» - ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ փետրւարի 13-ին կազմակերպւել է ճրագներով երթ: Այն նւիրւած էր Արցախեան գոյապայքարի զոհասեղանին իրենց կեանքը զոհած բոլոր հայորդիների սուրբ յիշատակին: Ընտրւած օրն էլ պատահական չէ՝ 33 տարի առաջ հէնց այս օրն է Ստեփանակերտում կայացել Արցախեան գոյապայքարի առաջին հանրահաւաքը: Գրում է «Ապառաժ»-ը:

«Երթ խոնարհումի եւ հպարտութեան» խորագրով միջոցառումը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Յակոբ եկեղեցու բակից դէպի Եղբայրական գերեզմանոց: Երթը մի պահ կանգնել է Վերածննդի հրապարակում տեղադրւած 44-օրեայ պատերազմի զոհերի լուսանկարների մօտ, վառւել են 88 մոմեր:

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգէյ Շահվերդեանը նշել է, որ Արցախեան շարժումը սկսւեց մայր Հայաստանին վերամիաւորւելու կոչով ու այսօր, անկախ պատերազմի դաժան հետեւանքներից, ունենք Արցախի Հանրապետութիւն: «Մենք մեր պայքարը պէտք է շարունակենք՝ անկախ պատերազմի արդիւնքներից: Մենք բոլորս այս ոգեկոչմամբ հաւատով ու վստահութեամբ պէտք է նայենք դէպի առաջ, դէպի ապագայ ու մեր բոլոր ուժերով ջանք թափենք, որպէսզի այդ ապագան դառնայ պայծառ»,- ասել է Սերգէյ Շահվերդեանը:

Մոմերով երթը եզրափակւել է Եղբայրական գերեզմանոցում, որտեղ մատուցւել է հոգեհանգստեան կարգ:

ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամ Անի Յովհանիսեանն իր ելոյթում նշել է, որ մոմավառութեամբ ցանկանում են ոգեկոչել հերոս տղաների յիշատակը.

«Ուզում ենք ասել նրանց: Դուք Ձեր սխրանքով ու անմնացորդ նւիրումով եւս մէկ անգամ ապացուցեցիք, որ ոչինչ չի փոխւել՝ հայը նոյն քաջ ու մարտունակ ռազմիկն է, որ կարող է իր մատղաշ կեանքը զոհաբերել յանուն հայրենիքի, յանուն լուսաւոր ապագայի»,- ասել է Անի Յովհաննիսեանը: 

Յարակից լուրեր

  • Համազգայինի եւ ՀՅԴ ԱԵՄ-ի համատեղ միջոցառումը Քոլատակում
    Համազգայինի եւ ՀՅԴ ԱԵՄ-ի համատեղ միջոցառումը Քոլատակում

    Երէկ՝ յուլիսի 19-ին, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան համատեղ նախաձեռնութեամբ Մաղաւուզ գիւղի Համազգայինի ազգային երգի ու պարի խմբակների երեխաների համար կազմակերպւեց արշաւ-էքսկուրսիա դէպի Մարտակերտի շրջանի Քոլատակ գիւղում գտնւող Յակոբավանք:

  • Լաւատեսութիւնը վարակիչ պէտք է լինի
    Լաւատեսութիւնը վարակիչ պէտք է լինի

    ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնած «Արցախի երիտասարդութեան կարողականութիւնների եւ հմտութիւնների զարգացում» ծրագրի շրջանակում Արցախում էր Մարիաննա Վարդանեանը՝ իր մասնագիտական գիտելիքները «Բիզնես մոդելների հիմունքներ» դասընթացի մասնակիցներին փոխանցելու համար:

  • «Վերելք» բիզնես ճամբարի ամփոփիչ մրցոյթին յաղթել են 3 մասնակիցներ
    «Վերելք» բիզնես ճամբարի ամփոփիչ մրցոյթին յաղթել են 3 մասնակիցներ

    Սոյն թւականի յունիսի 18-ին կայացել է ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնած «Վերելք» բիզնես ճամբարի ամփոփիչ մրցոյթին եւ եզրափակիչ արարողութեանը։

  • Յաղթարշաւի եզրափակիչ երթը դէպի Ազատութեան հրապարակ՝ լուսանկարներով
    Յաղթարշաւի եզրափակիչ երթը դէպի Ազատութեան հրապարակ՝ լուսանկարներով
  • Արցախի երիտասարդները հզօր են
    Արցախի երիտասարդները հզօր են

    ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնած «Արցախի երիտասարդութեան կարողութիւնների եւ հմտութիւնների զարգացում» ծրագրի շրջանակում Արցախում հերթական դասախօսութիւնն է վարել Քրիստինէ Վարդանեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։