Հա

Ազգային

15/02/2021 - 15:20

«Հիմա մի հարց էլ աւելացաւ․ Արցախը ոնց եղաւ...». Սպարտակ Սէյրանեան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Սպարտակ Սէյրանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Սպարտակ Սէյրանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«Նոյնն է հիմա...

Գրել եմ ուղիղ մէկ տարի առաջ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան զօրավարժութիւններ էին անցկացնում Նախիջևանում, իսկ հողատուն պատրաստւում էր ՍԴ հարցով հանրաքւէին: Յիշում եմ, թէ ինչ վայնասուն բարձրացաւ գրածիս կապակցութեամբ, ինչպէս ոգեւորւեցին նորաթուխ ու հնամաշ ապազգայինները, քանի խմբագրական ու ստատուս գրեցին իմ դէմ։

Վերնագիրը դրել էի «Նոյնն է հիմա»։ Հիմա էլ է նոյնը, որովհետեւ չխրատւեցինք ու չենք ուզում խրատւել։ Պարզապէս հիմա մի հարց էլ աւելացաւ. Արցախը ոնց եղաւ...

«Նոյնն է հիմա։

Ասում ւք` Կարսը ոնց եղաւ, Սարիղամիշը ոնց եղաւ… Ծովից-ծովը ոնց եղաւ…

Այ, հէնց սէնց էլ եղաւ. մինչ թշնամիդ զէնք էր հաւաքում, դու տրնգի էիր պարում, մինչ թշնամիդ պատերազմի էր պատրաստւում, դու` Սարդարապատից ընդամէնը երկու տարի յետոյ բոլշեւիկեան ֆլեշմոբ էիր անում Ալեքսանդրապոլում ու ժողովրդիդ խաղաղութեան պատրաստում` ձեռքի հետ էլ կռւողներիդ հայհոյում` թէ բա յոգնել ենք, խաղաղ ապրել ենք ուզում, իսկ դուք չէք թողնում թուրքերի հետ (որոնք արդէն հինը չեն, նորացել են, կրթւել են, էլ մեր հողերի վրայ աչք չունեն) բարիշենք... հող տանք` բարիշենք, ազգ ու հաւատք ուրանանք` բարիշենք...

Տւեցիք: Ուրացաք: Բարիշեցի՞ն… Բարիշեցի՞ք… Չխրատւեցի՞ք…

15․02․20»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։